Բուենոս Այրեսի համալսարան
Բուենոս Այրեսի համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Կարգախոս | Argentum virtus robur et studium |
Հիմնադրված է | 1821 |
Հիմնադրիր | Martín Rodríguez? և Bernardino Rivadavia? |
Ռեկտոր | Ricardo Gelpi?[1] |
Ուսանողներ | 311,175 (2004)[2] |
Դասախոսներ | 28,943 (2004)[3] |
Երկիր | Արգենտինա[4] |
Տեղագրություն | Բուենոս Այրես |
Կայք | www.uba.ar |
Universidad de Buenos Aires Վիքիպահեստում |
Բուենոս Այրեսի համալսարան (իսպ.՝ Universidad de Buenos Aires, UBA), Արգենտինայի ամենամեծ և Լատինական Ամերիկայի երկրորդ մեծ համալսարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1821 թվականի օգոստոսի 12-ին Բուենոս Այրեսում։ Համալսարանը բաղկացած է 13 ֆակուլտետներից, 6 հոսպիտալից, 10 թանգարանից և կապակցված է 4 բարձրագույն դպրոցներից՝ Բուենոս Այրեսի ազգային դպրոց, Կառլոս Պելեգրինիի անվան բարձրագույն կոմերցիոն դպրոց, Ազատ միջնակարգ դպրոց և Գյուղատնտեսության և սննդամթերքի արտադրության տեխնիկական մասնագիտական դպրոց։
Ընդունելությունը բաց է միջնակարգ կրթությամբ ցանկացած անձի համար, հիմնականում այն ուսանողները, ովքեր բարեհաջող ավարտել են բարձրագույն դպրոցը, պետք է հանձնեն նաև CBC, Ciclo Básico Común (ընդհանուր հիմնական շրջան), որից հետո ուսանողը կարող է ընդունվել իր ընտրած դպրոցը, իսկ մինչ դա պետք է հաճախեն դասընթացների տարբեր մասնաշենքերում շուրջ 3 տարի՝ 6 կամ 7 առարկա ուսանելու համար (որը կախված է ընտրված ուսուցման ծրագրից)։ Յուրաքանչյուր առարկայի ուսուցումը տևում է 1 կիսամյակ (մարտ-հուլիս կամ օգոստոս-նոյեմբեր)։ Եթե անձը 6 առարկաները հաղթահարում է համապատասխան կիսամյակում, CBC տևում է 1 տարի։ Տնտեսագիտության գծով ուսանողները 2-ամյա ընդհանուր շրջան են անցնում, "CBG" (ընդհանուր հիմնական շրջան) բաղկացած է 12 առարկայից։
Բուենոս Այրեսի համալսարանը կենտրոնական համալսարանական տարածք չունի։ Ciudad Universitaria-ը (համալսարանական քաղաք) սկսեց գործարկվել 1960-ական թվականներից, սակայն այստեղ տեղակայված են միայն երկու դպրոց, մնացածները գտնվում են Բուենոս Այրեսի տարբեր վայրերում։
Բուհի ընդունելությունն անվճար է, այդ թվում և օտարերկրացիների համար։ Հետբուհական ծրագրերի ուսման վճարները բարձր ակադեմիական առաջադիմությամբ ուսանողների համար կարող են վճարվել կրթաթոշակներով։
Համալսարանն ունի 4 Նոբելյան մրցանակակիր, համարվում է իսպանախոս աշխարհի առաջատար կառույցներից մեկը։ Ըստ Համալսարանական համաշխարհային վարկանիշի (2015/2016) Բուենոս Այրեսի համալսարանն աշխարհի համալսարանների շարքում դասվում է 124-րդը, առաջատար համալսարանների շարքում՝ 46-րդը[5]։
Դպրոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի մաս կազմող դպրոցներ՝
- Ciclo Básico Común
- Facultad de Psicología (հոգեբանություն)
- Facultad de Ingeniería (ճարտարագիտություն)
- Facultad de Odontología (ատամնաբուժություն)
- Facultad Farmacia de y Bioquímica (դեղագիտություն և կենսաքիմիա)
- Facultad de Filosofía y Letras (փիլիսոփայություն և գրականություն)
- Facultad de Derecho (իրավագիտություն)
- Facultad de Medicina (բժշկագիտություն)
- Facultad de Ciencias Sociales Արխիվացված 2005-08-22 Wayback Machine (սոցիալական գիտություններ)
- Facultad de Veterinaria (անասնաբուժություն)
- Facultad de Agronomía (գյուղատնտեսություն)
- Facultad de Ciencias Económicas (տնտեսագիտություն)
- Facultad de Ciencias Exactas y Naturales (ճշգրիտ և բնական գիտություններ)
- Facultad de Arquitectura, Diseño y Urbanismo (ճարտարապետություն, դիզայն և ուրբանիզմ)
Ciudad Universitaria տարածքում գտնվում են միայն վերջին երկու դպրոցները, Núñez համալսարանական տարածքը գտնվում է Բունեոս Այրեսի հյուսիսային հատվածում։ Մյուս դպրոցները գտնվում են քաղաքի տարբեր շինություններում։ Նախատեսվում է ավելի շատ դպրոցներ ներգրավել Ciudad Universitaria տարածքում, հատկապես հոգեբանական դպրոցը, որի շենքի նախագիծն արդեն տեսլականում է։
Հայտնի շրջանավարտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չե Գևարա, հեղափոխական առաջնորդ
- Էսթեր Հերմիթ, մարդաբան
- Ալեխանդրո Բուլղերոնի, նավթի միլիարդատեր[6]
- Խուան Կաբրալ, կինոռեժիսոր
- Ալբերտո Պրեբիշ, ճարտարապետ
- Ռաուլ Պրեբիշ, տնտեսագետ
- Տրեսա Ռատո, բժիշկ
- Լուիս Ագոտե, բժիշկ
- Սալվադոր Մասիա, բժիշկ, քաղաքական գործիչ
- Ինես Մոնիկա Վեյնբերգ դե Ռոկա, փաստաբանը, Ռուանդայի միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր
- Խուան Ռոսայ, բժիշկ, իտալական ծագմամբ ամերիկացի վիրաբույժ-ախտաբան
- Լուիս Մորենո Օկամպո, փաստաբան, իրավաբան, Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ
- Խուլիո Կորտասար, գրող
- Խոսե Լուիս Մուրատուրե, Արգենտինայի արտաքին գործերի նախարար
- Ռիչարդ Տոմլինսոն, Մեծ Բրիտանիայի նախկին լրտես
- Ռաֆայել Վինյոլի, ուրուգվացի ճարտարապետ
- Դիանա Ագրեստ, ճարտարապետ-տեսաբան
- Կլաուդիո Վեկստեին, հասարակական ճարտարապետությամբ մասնագիտացված ճարտարապետ
- Կլորինդո Տեստա, ճարտարապետ, նկարիչ
- Պատրիսիս Պոչուլու, ճարտարապետ, մանկավարժ
- Ալբերտո Կալդերոն, մաթեմատիկ
- Լուիս Կաֆարելի, մաթեմատիկ
- Թեոդոսիո Սեզար Բրեա, իրավաբան, Allende & Brea հիմնադիր
Համալսարանի հետևյալ նախկին ուսանողներն ու պրոֆեսորները արժանացել են Նոբելյան մրցանակի՝
- Կառլոս Սաավեդրա Լամաս, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, 1936 թ.
- Ադոլֆո Պերես Էսկիվել, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, 1980 թ.
- Բերնարդո Ուսայ, Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակակիր, 1947 թ.
- Լուիս Ֆեդերիկո Լելուար, Քիմիայի Նոբելյան մրցանակակիր, 1970 թ.
- Սեզար Միլշտեյն, Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակակիր, 1984 թ.
Բուենոս Այրեսի համալսարանն են ավարտել Արգենտինայի հետևյալ նախագահները։
- Կառլոս Պելեգրինի (1890-1892 թթ., Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Լուիս Սանյես Պենյա (1892-1895 թթ., Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Մանուել Կինտանա (1904-1906 թթ., Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Ռոկե Սանյես Պենյա (1910-1914 թթ., Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Վիկտորինո դե լա Պլասա (1914-1916 թթ., Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Իպոլիտո Իրիգոյեն (1916-1922 թթ., 1928-1930 թթ., Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
- Մարսելո Տորկուատո դե Ալվեար (1922-1928 թթ., Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
- Ավգուստին Պեդրո Խուստո (1932-1938 թթ., "Concordancia" Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), ինժեներ
- Ռոբերտո Մարսելինո Օրտիս (1938-1942 թթ., "Concordancia" Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Ռամոն Կաստիլո (1942-1943 թթ., "Concordancia" (Արմատական քաղաքացիական միություն, Ազգային ինքնավար կուսակցություն), իրավաբան
- Արթուրո Ֆրոնդիսի (1958-1962 թթ., Անզիջում արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
- Արթուրո Ումբերտո Իլյա (1963-1966 թթ., Արմատական քաղաքացիական միություն), բժիշկ
- Ռաուլ Ալֆոնսին (1983-1989 թթ., Արմատական քաղաքացիական միություն), իրավաբան
- Ադոլֆո Ռոդրիգես Սաա (2001 թ., Արդարադատության կուսակցություն), իրավաբան
- Էդուարդո Դուալդե (2002-2003 թթ., Արդարադատության կուսակցություն), իրավաբան
Հայտնի շրջանավարտների լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կառլոս Սաավերդա Լամաս, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, 1936
-
Բերնարդո Ուսայ, Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակակիր, 1947
-
Լուիս Ֆեդերիկո Լելուար, Քիմիայի Նոբելյան մրցանակակիր, 1970
-
Սեզար Միլշտեյն, Ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակակիր, 1984
-
Կառլոս Պելեգրինի
-
Լուիս Սանյես Պենյա
-
Մանուել Կինտանա
-
Վիկտորինո դե լա Պլասա
-
Ռամոն Կաստիլո
-
Արթուրո Ֆրոնդիսի
-
Արթուրո Ումբերտո Իլյա
-
Ադոլֆո Ռոդրիգես Սաա
-
Էդուարդո Դուալդե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ UBA Universidad de Buenos Aires (իսպ.)
- ↑ «University of Buenos Aires, 2004 Student Census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «University of Buenos Aires, 2004 Academic Staff Census» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ University Rankings. Top Universities. Retrieved on 2013-07-17.
- ↑ «Alejandro Pedro Bulgheroni». BusinessWeek. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքը (Իսպաներեն)
- Պաշտոնական կայքը Արխիվացված 2007-11-06 Wayback Machine (անգլերեն)
- Argentine government website for international students Արխիվացված 2008-06-11 Wayback Machine (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուենոս Այրեսի համալսարան» հոդվածին։ |
|