Jump to content

Եթովպական օրացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2000 թվականն
այլ օրացույցներով
Գրիգորյան օրացույց 2000
MM
Հուլյան օրացույց 1999—2000 (հունվարի 14 -ից)
Հուլյան օրացույց
բյուզանդական շրջան
7508—7509
(սեպտեմբերի 14-ից)
Հռոմի հիմնադրումից սկսած 2752—2753 (մայիսի 4-ից)
Հայկյան տոմար 4492—4493 (օգոստոսի 11-ից)
ՏՆՂԲ—ՏՆՂԳ
Հրեական օրացույց
5760—5761

ה'תש"ס — ה'תשס"א

Իսլամական օրացույց 1421—1422
Չինական օրացույց 4696—4697
己卯 — 庚辰
դեղին ճագար — սպիտակ վիշապ
Եթովպական օրացույց 1992—1993
Հին հնդկական օրացույց
- Վիկրամ սամվատ 2056—2057
- Շակա սամվատ 1922—1923
- Կալի յուգա 5101—5102
Իրանական օրացույց 1378—1379
Բուդդայական օրացույց 2543

Եթովպական օրացույց (ամհարերեն՝ የኢትዮጵያ ዘመን አቆጣጠርye'Ītyōṗṗyā zemen āḳoṭaṭer), կիրառվում է Եթովպիայում, ինչպես նաև Եթովպական և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցիների, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցու և Էրիթրեայի եվանգելիկ եկեղեցիների կողմից։ Այս օրացույցը հիմնված է ավելի հին ղպտիական օրացույցի վրա, որը իր հերթին հիմնվել է ավելի հին եգիպտական օրացույցի վրա, սակայն Եթովպական օրացույցը ունի նմանություն հուլյան օրացույցին. նրանում նույնպես կիրառվում է հավելյալ օր ամեն չորս տարին։

Եթովպական օրացույցի տարվա սկիզբն է համարվում հուլյան օրացույցի օգոստոսի 30, եթե հաջորդ տարին նահանջ է, և օգոստոսի 29, եթե հաջորդ տարին նահանջ չէ։ Ինչպես և Ղպտիական օրացույցը Եթովպականն ունի 12 ամիս ամեն մեկը 30 օրով, ինչպես նաև հինգ կամ վեց էպագոմեն օրեր տարվա վերջում, սովորաբար առանձնացվում են որես 13-րդ ամիս[1]։

Եթովպական օրացույցում տարիների հաշվարկման սկիզբն է մ. թ. 8 թվականի օգոստոսի 29 հուլյան օրացույցով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցի 2000 թվականը համընկնում է Եթովպական օրացույցի 1992 թվականի վերջի և 1993 թվականի սկզբի հետ։

Օրը սկսվում է ոչ թէ կեսգիշերին, այլ Արեգակի ծագման պահին։

Ամհարերեն Ղպտիերեն Ամսվա սկիզբ Ամսվա սկիզբ
նահանջ տարում
መስከረም (Mäskäräm) Tut 11 սեպտեմբեր 12 սեպտեմբեր
ጥቅምት (Teqemt) Babah 11 հոկտեմբեր 12 հոկտեմբեր
ኅዳር (Hedar) Hatur 10 նոյեմբեր 11 նոյեմբեր
ታኅሣሥ (Tahsas) Kiyahk 10 դեկտեմբեր 11 դեկտեմբեր
ጥር (T’er) Tubah 9 հունվար 10 հունվար
የካቲት (Yäkatit) Amshir 8 փետրվար 9 փետրվար
መጋቢት (Mägabit) Baramhat 10 մարտ 10 մարտ
ሚያዝያ (Miyazya) Baramundah 9 ապրիլ 9 ապրիլ
ግንቦት (Genbot) Bashans 9 մայիս 9 մայիս
ሰኔ (Säne) Ba’unah 8 հունիս 8 հունիս
ሐምሌ (Hamle) Abib 8 հուլիս 8 հուլիս
ነሐሴ (Nähase) Misra 7 օգոստոս 7 օգոստոս
ጳጉሜ (Pagumän) Nasi 6 սեպտեմբեր 6 սեպտեմբեր

Ամսաթվերը տրված են գրիգորյան օրացույցով XX—XXI դարերի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]