Jump to content

Եվգենի Գուսարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Գուսարով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 30, 1950(1950-07-30)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի օր հոկտեմբերի 7, 2002(2002-10-07) (52 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան

Եվգենի Գուսարով (ռուս.՝ Евге́ний Петро́вич Гуса́ров, հուլիսի 30, 1950(1950-07-30), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2002(2002-10-07), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1972 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1972 թվականին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի ռեֆերենտ։
  • 1972-1977 թվականներ՝ Մոնրեալում եղել է ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս։
  • 1977-1981 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի ատտաշե, երրորդ քարտուղար, երկրորդ քարտուղար։
  • 1981-ից մինչև 1986 թվականը Կանադայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության երկրորդ եվրոպական բաժանմունքի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ։
  • 1988-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ԱՄՆ-ի և Կանադայի վարչության պետի տեղակալ։
  • 1990 թվականից մինչև 1991 թվականը եղել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպայում համագործակցության և անվտանգության վարչության պետի տեղակալ։
  • 1991-ից մինչև 1992 թվականը եղել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպայում համագործակցության և անվտանգության վարչության պետ։
  • 1992 թվականին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի դեպարտամենտի վարչության պետ։
  • 1992 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 1997 թվականի օգոստոսի 8-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Լեսոտոյում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1997 թվականից մինչև 1998 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն, Եվրոպական առաջին դեպարտամենտի տնօրեն։
  • 1996 թվականի հուլիսի 6-ին ընտրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ[3]։
  • 1999 թվականի հունվարի 6-ից մինչև 2002 թվականի հոկտեմբերի 7-ը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հոկտեմբերի 13)[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Указ Президента Российской Федерации от 31.12.1992 № 1728 «О назначении Гусарова Е.П. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Южно-Африканской Республике и в Королевстве Лесото по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 08.08.1997 № 849 «Об освобождении Гусарова Е.П. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Южно-Африканской Республике и Королевстве Лесото по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Распоряжение Президента Российской Федерации от 06.07.1998 № 904-Р «О членах коллегии Министерства иностранных дел Российской Федерации»
  4. «Указ Президента Российской Федерации от 06.01.1999 № 17 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 13.10.1992 № 1224 «О присвоении Гусарову Е.П. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]