Jump to content

Եվդոկիա Պետրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվդոկիա Պետրովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1915(1915-09-15)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 19, 2002(2002-07-19) (86 տարեկան)
Մահվան վայրՄելբուռն, Ավստրալիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ավստրալիա
Մասնագիտությունհետախույզ, հետախույզ և դիվանագետ
 Evdokia Petrova Վիքիպահեստում

Եվդոկիա Ալեքսեևնա Պետրովա (կամ Եվդոկիա Պետրովնա Կարցևա, նախկին խորհրդային հետախուզության սպա, գաղտնագրող սպա[1], որը քաղաքական ապաստան է խնդրել Ավստրալիայում։

Քաղաքական ապաստան է խնդրել Ավստրալիայից 1954 թվականի ապրիլի 19-ին այն բանից հետո, երբ նրա ամուսին Վլադիմիր Պետրովը ապրիլի 3-ին ապաստան է խնդրել՝ երեք տարի աշխատելով այս երկրում։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կադրային սպա Վլադիմիր Պետրովը աշխատել է որպես Կանբերայում խորհրդային դեսպանատան երրորդ քարտուղար, իսկ նրա կինը՝ Եվդոկիա Պետրովան, դիվանագիտական առաքելության գաղտնագրող:

1956 թվականին նրանք ստացել են Ավստրալիայի քաղաքացիություն և այդ ժամանակվանից ի վեր կեղծ անուններով (Սվեն և Մարիա Աննա Էլիսոն) ապրել են Բենթլիում՝ Մելբուռնի արվարձաններից մեկում[2]։

Նույն թվականին Պետրովները հրատարակել են «Վախի կայսրություն» գիրքը, որը միաժամանակ լույս է տեսել Լոնդոնում և Նյու Յորքում։

Այս միջադեպը հանգեցրել է միջազգային սկանդալի և պատճառ է դարձել Կանբերայում խորհրդային դեսպանատան ժամանակավոր փակման և Մոսկվայից մեծ թվով ավստրալացի դիվանագետների արտաքսման[3]:

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Прохоров Д., Лемехов О. И. Перебежчики. Заочно расстреляны. — М.: Вече, 2001. — 93 с. — (Особый архив). — ISBN 5-7838-0838-5

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Радио Свобода: Интервью Олега Гордиевского Дмитрию Волчеку Արխիվացված 2021-01-11 Wayback Machine. 27.07.2002
  2. «Fallout — the Petrov Affair». Արխիվացված է օրիգինալից 25 September 2015-ին. Վերցված է 8 March 2014-ին.
  3. «A picture in time: Evdokia Petrov in the hands of Soviet 'couriers' at Sydney airport». The Guardian. 20 April 2022. Վերցված է 20 April 2022-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվդոկիա Պետրովա» հոդվածին։