Էմմա Գերշտեյն
Էմմա Գերշտեյն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1903[1] |
Ծննդավայր | Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 29, 2002 (98 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետ |
Մասնագիտություն | պատմաբան, գրականագետ և գրականագետ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Էմմա Գրիգորևնա Գերշտեյն (ռուս.՝ Э́мма Григо́рьевна Герште́йн, հոկտեմբերի 25, 1903[1], Դաուգավպիլս, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 29, 2002, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրականագետ[2], Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների վերաբերյալ աշխատությունների հեղինակ, հուշագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1903 թվականի հոկտեմբերի 12-ին (հին տոմարով) Դվինսկում, զեմստվոյի բժիշկ-վիրաբույժ Գրիգորի Մոիսեևիչ Գերշտեյնի (1870-1943) և Իզաբելլա Եվսեևնա Գրուպի (1874-1961) ընտանիքում։ Ընտանիքը ուներ չորս երեխա։ 1920-ական թվականներին նրա հայրն աշխատել է որպես Մոսկվայի Սեմաշկո հիվանդանոցի գլխավոր բժիշկ, այնուհետև՝ Կրեմլի հիվանդանոցում որպես խորհրդատու պրոֆեսոր։
Ավարտել է Դվինսկի գիմնազիան (1920), ընդունվել Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության բաժանմունք, մասնակցել Բերդյաևի, Իվան Իլյինի և Կիզևետերի դասախոսություններին։ Փոխել է մի քանի ֆակուլտետ, իսկ 1924-1925 թվականների ձմռանն ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի լեզվի և գրականության բաժնի եռամյա (պարզեցված) դասընթացը։ Աշխատել է «Հանուն ինդուստրիալիզացիայի» (1926-1927) թերթում և «Օգտաթափոնք» տրեստում (1927-1928)՝ որպես գործավար։ Այնուհետև ավարտել է մեքենագրության դասընթացները (1929) և աշխատանքի է անցել «Գյուղացիական թերթում»՝ որպես Օլգա Կամենևայի անձնական քարտուղար (1929–1930)։
1930-ականների վերջին, Բորիս Էյհենբաումի օժանդակությամբ, զբաղվել է գրականագիտությամբ, ուսումնասիրել Լերմոնտովի ստեղծագործությունները, հիմնականում հետազոտելով «տասնվեցի խմբակը»՝ կապ հաստատելով նրա անդամների հետ, որոնցից մեկն էլ Լերմոնտովն է եղել։ 1936-1940 թվականներին տեսակավորել է Գրական-պատմական թանգարանների, Լենինի գրադարանի, իսկ 1946 թվականին՝ Գրականության և արվեստի կենտրոնական արխիվի ձեռագիր հավաքածուները։ 1940-ականների կեսերից աշխատել է «Գրական ժառանգության» խմբագրությունում։ 1965 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
1928 թվականին Մոսկվայի մերձակայքում գտնվող «Ուզկոմ» առողջարանում մոտիկից ծանոթացել է Նադեժդա և Օսիպ Մանդելշտամներին և որոշ ժամանակ անց այդ ժամանակաշրջանի գրեթե բոլոր ոչ պաշտոնական ստեղծագործական մտավորականության հետ, ինչպիսիք են Մարինա Ցվետաևան, Բորիս Պաստեռնակը, Մարիա Պետրովիխը, ինչպես նաև մյուս գրողների ու գիտնականների հետ։ Մոտիկից ծանոթ է եղել Աննա Ախմատովայի, Լև Գումիլյովի և Նիկոլայ Խարջիևի հետ։
1998 թվականին հրատարակվել են նրա հուշերը՝ «Մեմուարներ»-ը։ Դրանց համար նա ստացել է Փոքր Բուքեր[3] և Անտիբուքեր[4] մրցանակները։
1966 թվականից ապրել է «Սովետական գրող» բնակարանային շինարարական կոոպերատիվում՝ Կրասնոարմեյսկայա փողոցի, 29 շենքում (մինչև 1969 թվականը՝ 2-րդ Օդանավակայանային փողոց, 18 շենք)[5][6]։
Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը[7]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герштейн Э. Г. Мемуары. — СПб.: ИНАПРЕСС, 1998. — 528 с. — 4000 экз. — ISBN 5-87135-060-7
- Герштейн Э. Г. Мемуары. — М.: Захаров, 2002. — 762 с. — ISBN 5-8159-0205-5
- Герштейн Э. Г. Новое о Мандельштаме. Главы из воспоминаний. О. Э. Мандельштам в воронежской ссылке (по письмам С. Б. Рудакова). — Paris: Atheneum, 1986. — 318 p. — ISBN 2-906141-02-X
Գրականագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герштейн Э. Г. Судьба Лермонтова. — М.: Советский писатель, 1964.
- Герштейн Э. Г. Судьба Лермонтова. Издание второе, исправленное и дополненное. — М.: Художественная литература, 1986. — 351 с.
- Герштейн Э. Г. Герой нашего времени М. Ю. Лермонтова. — М.: Художественная литература, 1976. — 128 с. — (Массовая историко-литературная библиотека).
- Герштейн Э. Г. Память писателя: Статьи и исследования 30-90-х годов. — СПб.: ИНАПРЕСС, 2001. — 663 с. — (Писатель и литература).
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.01.1970] / ред. М. В. Горбачев, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1970. — 792 с. — 6000 экз.
- Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.06.1985] / Ред. К. Н. Селихов; сост.: В. А. Астахова, А. И. Либецкая, Л. И. Цветкова. — М.: Советский писатель, 1986. — 784 с. — 10 000 экз.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Сергей Иванович Чупринин Новая Россия: мир литературы: Энциклопедический словарь-справочник: В 2 т. Т. I: М. Вагриус, 2003. С. 328.
- ↑ «КоммерсантЪ» Արխիվացված 2014-05-21 Wayback Machine № 88 (1973), 19.05.2000 года
- ↑ «Независимая газета» Արխիվացված 2005-03-01 Wayback Machine № 238 (1809) от 22 декабря 1998 года
- ↑ Справочник СП СССР, 1970, էջ 165
- ↑ Справочник СП СССР, 1986, էջ 155
- ↑ В связи с тем, что Э. Г. Герштейн кремировали в Митинском крематории и прощание с ней проходило там, в СМИ появились неверные утверждения о том, что и прах захоронен в Митино — см. [1] Արխիվացված 2012-06-01 Wayback Machine, [2] Արխիվացված 2021-05-11 Wayback Machine, Время новостей, № 117 Արխիվացված 2005-01-10 Wayback Machine. Однако урна с прахом была захоронена на 43-м участке Ваганьковского кладбища — см. фотографию захоронения Արխիվացված 2011-09-21 Wayback Machine.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эмма Герштейн. Мемуары (Аудиокнига)
- Эмма Герштейн
- Герштейн Э. Роман «Герой нашего времени» М. Ю. Лермонтова (полный текст).
- Эмма Григорьевна Герштейн // Большой энциклопедический словарь
- В. Глоцер. Эмма Григорьевна Герштейн (некролог) // «Литературная газета», 2 — 8 июля 2002.
- А. Покровский. Умерла Эмма Григорьевна Герштейн // Новая газета, № 47 (2002).
- Ревекка Марковна Фрумкина. Жизнь вопреки (о «Мемуарах» Эммы Герштейн) // «Троицкий вариант» № 62 (2010), c. 10.
- Эмма Герштейн: цитаты из жизни
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 2002 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային հուշագիրներ
- Խորհրդային գրականագետներ
- Բուքերյան մրցանակի դափնեկիրներ
- Ռուս պատմաբաններ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս գրականագետներ
- Ռուս գրաքննադատներ