Jump to content

Լեոնիդ Դավիդենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Դավիդենկո
Ծնվել էմայիսի 9, 1941(1941-05-09)
ԾննդավայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 28, 2002(2002-10-28) (61 տարեկան)
Մահվան վայրՄինսկ, Բելառուս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
ԿրթությունԲելառուսի արվեստի պետական ակադեմիա (1967)
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ՈւսուցիչQ13032947?, Gennady Muromtsev?, Անդրեյ Բեմբել և Anatol Anikeychyk?
ԱշակերտներAleksandr Finsky?, Sergey Bondarenko?, Uladzimir Slabodchykaŭ?, Konstantin Selikhanov? և Maksim Piatruĺ?
ԱնդամակցությունԲելառուսի նկարիչների միություն
 Leonid Davidenko Վիքիպահեստում

Լեոնիդ Դավիդենկո (ռուս.՝ Давиденко, Леонид Григорьевич, մայիսի 9, 1941(1941-05-09), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 2002(2002-10-28), Մինսկ, Բելառուս), բելառուս խորհրդային քանդակագործ, գեղանկարիչ, գծագրիչ և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչական առաջին հմտությունները ստացել է Մինսկի «Պիոներների տան» կերպարվեստի ստուդիայում, հայտնի բելառուս նկարիչ և դասավանդող Սերգեյ Կատկովի մոտ։

1959 թվականին ընդունվել է Մինսկի գեղարվեստի ուսումնարան։ Սովորել է Գ. Մուրոմցևի մոտ։

1962 թվականին չավարտելով ուսումնարանը, հաջողությամբ հանձնել է Բելոռուսի պետական թատերա-գեղարվեստական համալսարանի ընդունելության քննությունները, որտեղ նրա ուսուցիչները հայտնի բելառուս քանդակագործներ Անդրեյ Բեմբելը և Անատոլի Անիկեյչիկն էին։

1967 թվականին Անդրեյ Բեմբելի գլխավորությամբ Լեոնիդ Դավիդենկոն կատարել է դիպլոմային աշխատանք` ծառի վրա քանդակելով «Բերք» բարձրաքանդակը։

1968 թվականին սկսել է դասավանդել Իվան Ախրեմչիկի անվան Մինսկի կերպարվեստի և երաժշտության գիշերօթիկ դպրոցի քանդակագործության բաժնում։ Մանկավարժական մեծ ներդրում է ունեցել բելառուսական քանդակագործության դպրոցի զարգացման գործում։

1968 թվականից սկսել է մասնակցել հանրապետական և համաշխարհային նկարչական ցուցահանդեսների։

1979 թվականին «Երիտասարդը սկյուռիկի հետ» քանդակը ցուցադրվել է Լոնդոնի ցուցահանդեսում։

Մահացել է 2002 թվականի հոկտեմբերի 28-ին, 62 տարեկան հասակում, Մինսկում։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ջրաշուշան» (1970-ական թվականներ)
  • «Երիտասարդը սկյուռիկի հետ» (1970-ական թվականներ)
  • «Մայր և որդի» (1980-ական թվականներ)
  • «Նրբություն» (1980-ական թվականներ)
  • «Ամառ», շատրվան Մինսկի հաղթանակի պողոտայում
  • «Սիմոն-երաժշտություն», Բելառուսի կոնսերվատորիային կից երաժշտական լիցեյ
  • «Տիկինը սև հագուստով», Նեսվիժ
  • «Լյուբավա», Քիշնևի կենտրոնային այգի, Մոլդովա

Լեոնիդ Դավիդենկոյի ստեղծագործությունները գտնվում են Բելառուսի ազգային գեղարվեստական թանգարանում, Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ)[1]։

2013 թվականի հունվարի 15-ից մինչև փետրվարի 2-ը Մինսկի ժամանակակից կերպարվեստի թանգարանում անց է կացվել «Փայտե քանդակի ներդաշնակությունը» ցուցահանդեսը, որը նվիրվել է քանդակագործ Լեոնիդ Դավիդենկոյի հիշատակին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «И. А. Артимович. Знаменитые люди Гимназии-колледжа искусств им. И. О. Ахремчика. Давиденко Леонид Григорьевич». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Музей современного изобразительного искусства. Выставка памяти Леонида Давиденко». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]