Ավարտել է Մոսկվայի ֆինանսական (1957), իրավաբանական (1958), մեքենաշինական (1964) ինստիտուտները, ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր ժողտնտեսության ակադեմիան (1981)։ 1976-1977 թվականներին՝ ՀԽՍՀ առևտրի փոխնախարար, 1977-1979 թվականներին՝ առաջին փոխնախարար։ 1981-1982 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ բաժնի վարիչի տեղակալ, 1983-1986 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ առևտրի և կենցաղսպասարկման բաժնի վարիչ, 1987-1988 թվականներին՝ Հայկոոպի վարչության նախագահ, 1988-1990 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ աղետի գոտու շինարարական վերականգնողական աշխատանքները համակարգող բաժնի վարիչ, 1991 թվականին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, երկրորդ քարտուղար, 1992-1996 թվականներին՝ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 1997 թվականից՝ նույնի բյուջետային վերահսկողական և «Արևելք-Արևմուտք» հանձնաժողովների անդամ (Սանկտ Պետերբուրգ)։ 1985 թվականից՝ ՀԿԿ ԿԿ անդամ, 1991 թվականից՝ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ, 1999 թվականից՝ ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար։ ՀԽՍՀ ԳԽ (1980-1990), ՀՀ ԳԽ (1990-1995), ՀՀ ԱԺ (1995-1999 և 1999 թվականից) պատգմավոր, 1999 թվականից՝ ՀԿԿ պատգամավորական խմբակցության ղեկավար[2]։ Աշխատանքները վերաբերում են աշխատանքի մեքենայացման և արդյունաբերության մեջ բանվորական կազմի ֆունկցիոնալ կառուցվածքի ու դրա կատարելագործման, բարձր տեխնոլոգիաների պաշտպանության խնդիրներին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։