Կորենտեն Տոլիսսո
Տոլիսսոն Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Տոգո | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 3, 1994[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Tarare | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բավարիա Մյունխեն | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2004 | Ստադ Ամպլեպուսյեն | ||
2004-2007 | Պա դե Արբել | ||
2007-2013 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2017 | Օլիմպիկ Լիոն | 116 | (21) |
2017-ներկա | Բավարիա Մյունխեն | 34 | (7) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Ֆրանսիա Մ19 | 1 | (0) |
2013-2014 | Ֆրանսիա Մ20 | 3 | (0) |
2014-2016 | Ֆրանսիա Մ21 | 19 | (6) |
2017-ներկա | Ֆրանսիա | 19 | (0) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կորենտեն Տոլիսսո (ֆր.՝ Corentin Tolisso, օգոստոսի 3, 1994[1][2], Tarare), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բավարիա Մյունխենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։ 2018 թվականի աշխարհի առաջնության հաղթող[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիկ Լիոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլիսսոն Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ փոխարինման դուրս գալով Նիսի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հոկտեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ռիեկայի դեմ խաղում[9][10]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը Տոլիսսոն կնքեց հոկտեմբերի 30-ին, որը նախատեսված էր մինչև 2017 թվականը[11]։ Իր առաջին գոլը ֆրանսիացին խփեց 2014 թվականի մարտի 9-ին՝ Բորդոյի դեմ խաղում՝ գրավելով մրցակցի դարպասը հանդիպման 94-րդ րոպեին և 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Ապրիլի 19-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակչի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[13], սակայն Լիոնը պարտվեց 2-1 հաշվով[14][15]։ Իր առաջին մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[16]։
2014 թվականի սեպտեմբերի 12-ին Տոլիսսոն գոլ խփեց Մոնակոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[17]։ 2014-15 մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցեց Լիգա 1-ի բոլոր 38 հանդիպումներին՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[18]։ 2015 թվականի հուլիսի 8-ին նա իր թիմակիցներ Նաբիլ Ֆեկիրի և Անտոնի Լոպեշի հետ երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[19][20][21]։ Օգոստոսի 1-ին Տոլիսսոն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[22], սակայն Օլիմպիկ Լիոնը պարտվեց 2-0 հաշվով[23][24]։ Օգոստոսի 29-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Կանի դեմ խաղում[25]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 16-ին խմբային փուլի Գենտի դեմ խաղում[26]։ 2016 թվականի փետրվարի 14-ին Տոլիսսոն գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով[27]։ Ապրիլի 23-ին նա գոլ խփեց Թուլուզի դեմ հանդիպման 85-րդ րոպեին՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով Լիոնին[28]։ 2015-16 մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2016 թվականի օգոստոսի 6-ին Տոլիսսոն գոլ խփեց Ֆրանսիայի սուպերգավաթի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[30], սակայն Լիոնը պարտվեց 4-1 հաշվով[31][32]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց սեպտեմբերի 14-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[33][34]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով անցկացրեց սեպտեմբերի 18-ին՝ սեպտեմբերի 18-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[35]։ Սեպտեմբերի 21-ին Տոլիսսոն դուբլ ձևակերպեց Մոնպելիեի դեմ խաղում[36]։ 2017 թվականի փետրվարի 5-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Սենտ-Էտիենի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման վերջին րոպեին[37][38]։ Փետրվարի 19-ին նա 2 գոլ խփեց Դիժոնի դեմ խաղում[39]։ Ապրիլի 5-ին Տոլիսսոն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեցի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[40]։ 2016-17 մրցաշրջանում ֆրանսիացին ընդգրկվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[41]։ Օլիմպիկ Լիոնի առաջին թիմի կազմում Տոլիսսոն անցկացրեց 160 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ[42][43]։
Բավարիա Մյունխեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 14-ին Տոլիսսոն 5 տարվա պայմանագիր կնքեց Բավարիա Մյունխենի հետ[44][45][46]։ Ակումբը նրա համար վճարեց Բունդեսլիգայի համար այդ պահին ռեկորդային 41.5 միլիոն եվրո և ևս 6 միլիոն եվրո պոտենցիալ բոնուսների դեպքում[47][48][49]։ Իր դեբյուտը Բավարիայի կազմում նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Ռենատու Սանչեշին Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[50] և օգնելով Բավարիային հաղթել հետխաղյա հարվածաշարում[51][52]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[53][54]։ Հոկտեմբերի 21-ին Տոլիսսոն խփեց Համբուրգի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[55]։ Նոյեմբերի 22-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Անդերլեխտի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[56]։ Դեկտեմբերի 5-ին Տոլիսսոն դուբլ ձևակերպեց Չեմպիոնների Լիգայի Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[57][58]։ 2018 թվականի մայիսի 19-ին նա փոխարինեց Տիագո Ալկանտարային Գերմանիայի գավաթի եզրափակչի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[59], սակայն Բավարիան պարտվեց 3-1 հաշվով[60][61]։ Իր առաջին մրցաշրջանում Տոլիսսոն անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[62], իսկ Բավարիան հաղթեց Բունդեսլիգան[63][64] և հասավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ[65][66], որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց Ռեալ Մադրիդին[67][68]։
2018 թվականի սեպտեմբերի 15-ին Տոլիսսոն գոլի հեղինակ դարձավ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[69], ապա ստացավ ծնկի ծանր վնասվածք հանդիպման 42-րդ րոպեին՝ բաց թողելով շուրջ 8 ամիս[70][71][72]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2019 թվականի մայիսի 25-ին՝ փոխարինելով Խավի Մարտինեսին Գերմանիայի գավաթի եզրափակչի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում[73] և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[74][75]։ Օգոստոսի 3-ին Տոլիսսոն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[76], սակայն Բավարիան պարտվեց 2-0 հաշվով[77][78]։ Հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[79][80]։ Հոկտեմբերի 22-ին նա գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի Օլիմպիակոսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[81][82]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլիսսոն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Տոգոն միջազգային ասպարեզում[83][84], և հանդես է եկել Ֆրանսիայի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[85][86]։ Ֆրանսիայի ազգային հավաքական Տոլիսսոն առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Լյուքսեմբուրգի և Իսպանիայի դեմ խաղերի համար[87][88][89]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 28-ին՝ փոխարինելով Թոմաս Լեմարին Իսպանիայի դեմ ընկերական խաղում[90][91]։
2018 թվականի մայիսի 17-ին Տոլիսսոն ընդգրկվեց աշխարհի առաջնության համար Ֆրանսիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[92][93]։ Այստեղ նա անցկացրեց 5 հանդիպում[94]՝ գոլային փոխանցման հեղինակ դառնալով քառորդ եզրափակչի Ուրուգվայի դեմ խաղում[95][96]։ Հուլիսի 15-ին Ֆրանսիան հաղթեց աշխարհի առաջնությունը[97][98]՝ եզրափակչում 4-2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիային[4][99]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ[100]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2013–14 | Լիգա 1 | 14 | 1 | 1 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 25 | 1 |
2014–15 | 38 | 7 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 43 | 7 | ||
2015–16 | 33 | 5 | 3 | 1 | 6 | 0 | 3 | 1 | 45 | 7 | ||
2016–17 | 31 | 8 | 1 | 1 | 14 | 4 | 1 | 1 | 47 | 14 | ||
Ընդհանուր | 116 | 21 | 7 | 2 | 32 | 4 | 5 | 2 | 160 | 29 | ||
Բավարիա Մյունխեն | 2017–18 | Բունդեսլիգա | 26 | 6 | 5 | 1 | 8 | 3 | 1 | 0 | 40 | 10 |
2018–19 | 2 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | ||
2019–20 | 6 | 0 | 2 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 13 | 1 | ||
Ընդհանուր | 34 | 7 | 9 | 1 | 12 | 4 | 2 | 0 | 57 | 12 | ||
Կարիերայի ընդհանուր | 150 | 28 | 16 | 3 | 44 | 8 | 7 | 2 | 217 | 41 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ[100]
Ֆրանսիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 5 | 0 |
2018 | 10 | 0 |
2019 | 4 | 0 |
Ընդհանուր | 19 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիկ Լիոն
- Ֆրանսիայի լիգայի գավաթ. երկրորդ տեղ. 2013–14[14]
Բավարիա Մյունխեն
- Բունդեսլիգա. 2017–18[63], 2018–19[101]
- Գերմանիայի գավաթ. 2018–19[74]
- Գերմանիայի սուպերգավաթ. 2017[52], 2018[102]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիա
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական. 2016–17[41]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ «France - C. Tolisso - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Formidable France secure second title - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Devin, Eric (2017 թ․ հունիսի 21). «Corentin Tolisso: the €41.5m player who broke Bayern Munich's transfer record | Eric Devin». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Amir, Thariq (2016 թ․ հոկտեմբերի 11). «Corentin Tolisso: Heir to the Lyon Fortune». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Olympique Lyon - OGC Nice, Aug 10, 2013 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Lyon - Nice (4-0)». L'Equipe.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Olympique Lyon - HNK Rijeka, Oct 24, 2013 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Lyon - HNK Rijeka». lequipe.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Contrat professionnel pour Tolisso | OLWeb.fr». www.olweb.fr (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «FC Girondins Bordeaux - Olympique Lyon, Mar 9, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Olympique Lyon, Apr 19, 2014 - Coupe de la Ligue - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 14,0 14,1 «Paris St-Germain beat Lyon in French League Cup final» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Coupe de la Ligue: Lyon 1 PSG 2». FourFourTwo (անգլերեն). 2014 թ․ ապրիլի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Corentin Tolisso | Football Stats | B.Munich | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Olympique Lyon - AS Monaco, Sep 12, 2014 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Corentin Tolisso | Football Stats | B.Munich | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Fekir, Tolisso and Lopes sign new deals!». www.OL.fr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Corentin Tolisso, Anthony Lopes & Nabil Fékir extend until 2020 with Lyon | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Nabil Fekir, Corentin Tolisso, Anthony Lopes sign contract extensions with Lyon until 2020». theScore.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Olympique Lyon, Aug 1, 2015 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Press, Associated (2015 թ․ օգոստոսի 1). «Paris Saint-Germain 2-0 Lyon | Champions Trophy match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Serge Aurier, Edinson Cavani score as PSG top Lyon in French Super Cup». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «SM Caen - Olympique Lyon, Aug 29, 2015 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «KAA Gent - Olympique Lyon, Sep 16, 2015 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Olympique Lyon - SM Caen, Feb 14, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «FC Toulouse - Olympique Lyon, Apr 23, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Corentin Tolisso | Football Stats | B.Munich | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Paris Saint-Germain - Olympique Lyon, Aug 6, 2016 - Trophée des Champions - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». www.espn.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «PSG beat Lyon to give Emery some early silverware». BeSoccer (անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Olympique Lyon - GNK Dinamo Zagreb, Sep 14, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ սեպտեմբերի 14). «UEFA Champions League 2016/17 - History - Lyon-Dinamo Zagreb – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Olympique Marseille - Olympique Lyon, Sep 18, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Olympique Lyon - HSC Montpellier, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Olympique Lyon - HSC Montpellier, Sep 21, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «St Etienne vs. Lyon - Football Match Summary - February 5, 2017 - ESPN». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Olympique Lyon - FCO Dijon, Feb 19, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «FC Metz - Olympique Lyon, Apr 5, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 41,0 41,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2016/17 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Bayern Munich Announce Signing of Lyon Midfielder Corentin Tolisso on Deal Until 2022». 90min.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Horvat, Nikola (2017 թ․ հունիսի 10). «Lyon midfielder Corentin Tolisso in advanced negotiations with Bayern». Euro Football Rumours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Redaktion (2017 թ․ հունիսի 14). «FC Bayern sign Corentin Tolisso - FC Bayern Munich». FC Bayern Munich (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Bayern Munich sign Corentin Tolisso on five-year deal». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bayern announce signing of Lyon's Tolisso». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Transfer News: Corentin Tolisso completes Bayern Munich move | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Press, Associated (2017 թ․ հունիսի 14). «Bayern Munich sign Corentin Tolisso from Lyon in £35m deal». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Bayern signs Corentin Tolisso in Bundesliga record transfer». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 14. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 5, 2017 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Super Cup: Bayern Munich beat Borussia Dortmund 5-4 on penalties» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ 52,0 52,1 «Bayern Munich beat Dortmund on penalties to retain Supercup». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Bayer 04 Leverkusen, Aug 18, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Bayern Munich begin title defence with 3-1 win over Bayer Leverkusen». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Hamburger SV - Bayern Munich, Oct 21, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «RSC Anderlecht - Bayern Munich, Nov 22, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Bayern Munich - Paris Saint-Germain, Dec 5, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Eccleshare, Charlie (2017 թ․ դեկտեմբերի 5). «Bayern Munich 3 PSG 1: Corentin Tolisso double not enough to secure top spot for the hosts». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Bayern Munich - Eintracht Frankfurt, May 19, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ մայիսի 19). «Eintracht Frankfurt deny Bayern Munich the double in DFB-Pokal final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Corentin Tolisso | Football Stats | B.Munich | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 63,0 63,1 Reuters (2018 թ․ ապրիլի 7). «Bayern Munich seal sixth consecutive Bundesliga title with win over Augsburg». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Bayern Munich win sixth straight Bundesliga title after big win in Augsburg | DW |». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich dominate semi-final but exit Champions League to Real Madrid». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
- ↑ Murray, Scott (2018 թ․ մայիսի 1). «Real Madrid 2-2 Bayern Munich (agg: 4-3): Champions League semi-final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Real Madrid, Apr 25, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Real Madrid - Bayern Munich, May 1, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Bayern Munich - Bayer 04 Leverkusen, Sep 15, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Cruciate agony for Tolisso, Rafinha tears ligaments». FC Bayern Munich (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Clark, Gill. «Corentin Tolisso's Knee Injury Diagnosed as Torn ACL». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Corentin Tolisso suffers ACL tear in Bayern Munich win over Bayer Leverkusen». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «RB Leipzig - Bayern Munich, May 25, 2019 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ 74,0 74,1 Reuters (2019 թ․ մայիսի 25). «Bayern Munich win German Cup after Lewandowski cuts down RB Leipzig». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Robert Lewandowski hits brace as Bayern Munich beat RB Leipzig in DFB Cup final to seal the double». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 3, 2019 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Jadon Sancho inspires Borussia Dortmund to Supercup win over Bayern Munich». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «German Supercup: Borussia Dortmund 2-0 Bayern Munich» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Tottenham Hotspur - Bayern Munich, Oct 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Tottenham 2-7 Bayern Munich: Serge Gnabry scores four in Champions League demolition» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Olympiacos Piraeus - Bayern Munich, Oct 22, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Welle (www.dw.com), Deutsche. «Champions League: Lewandowski double and Tolisso stunner lead shaky Bayern to win | DW | 22.10.2019». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ AFP, Avec. «Claude Le Roy veut convaincre Corentin Tolisso de choisir le Togo». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Cinq choses à savoir sur Corentin Tolisso». France Football (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Corentin Tolisso: 10 things on Bayern Munich's French World Cup winner». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Corentin Tolisso – the story so far: revealing his gifts over time | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Monaco star Kylian Mbappe wins first France call-up | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.(չաշխատող հղում)
- ↑ AS, Diario (2017 թ․ մարտի 15). «Benzema left out in cold as Deschamps names France squad». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Teen winger Kylian Mbappe receives 1st France call-up». AP NEWS. 2017 թ․ մարտի 16. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «France - Spain, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «France 0-2 Spain» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Deschamps names provisional France squad - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «World Cup 2018: Anthony Martial and Alexandre Lacazette left out of France squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Corentin TOLISSO - Corentin Tolisso - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Uruguay - France, Jul 6, 2018 - World Cup 2018 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «World Cup 2018: France beat Uruguay 2-0 to reach semi-final» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Taylor, Daniel (2018 թ․ հուլիսի 15). «France seal second World Cup triumph with 4-2 win over brave Croatia». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ commentary), Barry Glendenning (match; (build-up), Will Unwin; McVeigh, Niall (2018 թ․ հուլիսի 15). «World Cup 2018 final: France 4-2 Croatia – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «France - Croatia, Jul 15, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ 100,0 100,1 «Corentin Tolisso». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Reuters (2019 թ․ մայիսի 18). «Bayern Munich win Bundesliga with decisive goals from Robben and Ribéry». The Observer (բրիտանական անգլերեն). ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Robert Lewandowski hits Supercup hat-trick as Bayern Munich beat Eintracht Frankfurt». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոլիսսոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Տոլիսսոյի պաշտոնական Տվիտերի էջը
- Տոլիսսոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տոլիսսոն transfermarkt-ում
- Տոլիսսոն soccerbase.com-ում
- Տոլիսսոն WhoScored.com կայքում
- Տոլիսսոն Օլիմպիկ Լիոնի պաշտոնական կայքում
- Տոլիսսոն Բավարիա Մյունխենի պաշտոնական կայքում Արխիվացված 2020-09-11 Wayback Machine
- Տոլիսսոն Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2017-07-05 Wayback Machine
- Տոլիսսոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Տոլիսսոն ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Տոլիսսոն Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորենտեն Տոլիսսո» հոդվածին։ |
|
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ