Ֆուտբոլի աշխարհի առաջնություն
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն անգլ.՝ FIFA World Cup | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՖԻՖԱ |
Հիմնվել է | 1930 |
Ակումբների քանակ | 32 (վերջնական մրցաշար) 204 (որակավորման փուլ 2010 թ.) |
Ներկայիս չեմպիոն | Արգենտինա (3-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Բրազիլիա (5 տիտղոս) |
Պաշտոնական կայք | www.fifa.com |
Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (անգլ.՝ FIFA World Cup), նաև Մունդիալ (իսպ.՝ Copa Mundial de Fútbol-ից), ֆուտբոլի միջազգային առաջնություն։ Անցկացվում է 4 տարին 1 անգամ։ Առաջին անգամ անցկացվել է 1930 թվականին։ 1942 և 1946 թթ․ աշխարհի առաջնություն չի անցկացվել Երկրորդ Աշխարհամարտի պատճառով։ Մինչև այժմ անցկացվել է աշխարհի առաջնության 20 խաղարկություն, որոնց ընթացքում հինգ անգամ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն են ճանաչվել Բրազիլիայի (1958, 1962, 1970, 1994, 2002), չորսական անգամ՝ Գերմանիայի (1954, 1974, 1990, 2014) և Իտալիայի (1934, 1938, 1982, 2006), երեք անգամ Արգենտինայի (1978, 1986, 2022), երկուական անգամ՝ Ուրուգվայի (1930, 1950), և Ֆրանսիայի (1998, 2018), մեկական անգամ՝ Անգլիայի (1966) և Իսպանիայի (2010) ազգային հավաքականները։ Աշխարհի գործող չեմպիոն է հանդիսանում Արգենտինայի հավաքականը։
Աշխարհի առաջնությունը ամենավարկանիշային ֆուտբոլային մրցաշարն է աշխարհում, ամենաշատ դիտվող սպորտային մրցությունն է` առաջ անցնելով անգամ օլիմպիական խաղերից։ Ընդհանուր առմամբ 2006 թ. աշխարհի առաջնության բոլոր խաղերը միասին վերցված դիտել են 26.29 միլիարդ մարդ, իսկ եզրափակիչը դիտել է աշխարհի բնակչության մեկ իններորդ մասը[1][2][3][4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ միջազգային մրցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը կայացել է Գլազգո 1872 թվականին Շոտլանդիայի և Անգլիայի միջև[5] և ավարտվել է 0–0 հաշվով։ Առաջին միջազգային մրցությունը ամենամյա Ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունն է, որը անցկացվել է 1884 թվականից[6]։ Ֆուտբոլի զարգացման հետ մեկտեղ 20-րդ դարի սկզբին առանց մեդալների ֆուտբոլն ընգրկվեց 1900 և 1904 թվականների Օլիմպիական խաղերում[7]։
Երբ ՖԻՖԱ-ն հիմնադրվեց 1904 թվականին, փորձեց կազմակերպել միջազգային մրցություն Շվեյցարիայում Օլիմպիական խաղերից դուրս 1906 թվականին։ Քանի որ միջազգային ֆուտբոլը չէր ձևավորվել, այս փորձը անհաջողությամբ պսակվեց[8]։
1908 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում ֆուտբոլը ճանաչվեց պաշտոնական մրցություն։ Այդ ժամանակ խաղում էին միայն սիրողական ֆուտբոլիստներ և խաղերում հաղթեց Անգլիայի հավաքականը, որը կրկնեց հաղթանակը 1912 թվականի խաղերում։
1909 թվականին Թոմաս Լիպտոնը կազմակերպեց իր անվամբ մրցաշար Թուրինում։ Այս մրցույթում խաղում էին տարբեր երկրների ակումբներ, ոչ հավաքականներ։ Այս մրցությունը հաճախ կոչում են Առաջին աշխարհի գավաթ[9] և ներգրավեց Իտալիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներին, սակայն Անգլիան հրաժարվեց մասնակեցլ։ Լիփթոնը հրավիրեց անգլիական Վեստ Օկլենդ Թաուն ակումբին, որը դարձավ առաջնության հաղթող և պաշտպանեց տիտղոսը 1911 թվականին։
1914 թվականին ՖԻՖԱ-ն համաձայնեց համարել Օլիմպիական առաջնությունը որպես «ֆուտբոլի աշխարհի սիրողական առաջնություն» և վերցրեց իր վրա մրցույթի հսկողությունը[10]։ Սա ճանապարհ բացեց աշխարհում առաջին միջմայրցամաքային ֆուտբոլային մրցաշարի 1920 թվականի Ամառային օլիմպիական խաղերում, որին մասնակցեց Եգիպտոսը և 13 եվրոպական հավաքական և հաղթող դարձավ Բելգիան[11]։ Ուրուգվայը հաղթեց մյուս երկու Օլիմպիական խաղերում։
Աշխարհի գավաթներ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլիմպիական խաղերի ֆուտբոլային առաջնությունների հաջողություններից հետո ՖԻՖԱ նախագահ Ժյուլ Ռիմեն նորից սկսեց մտածել Օլիմպիական խաղերից դուրս սեփական առաջնության մասին։ 1928 թվականի մայիսի 28-ին Ամստերդամում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում որոշվեց կազմակերպել ինքնուրույն ֆուտբոլի աշխարհի առաջնություն[12]։ Քանի որ Ուրուգվայը, որը այդ տարի նշում էր իր անկախության հարյուր ամյակը, որոշվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը անցկացնել հենց Ուրուգվայում։
ՖԻՖԱ-ի անդամ մի քանի երկրների ուղարկվեց հրավեր մասնակցելու առաջնությանը, սակայն Եվրոպայի երկրների համար նշանակում էր անցնել Ատլանտյան օվկիանոսը և հասնել Ուրուգվայ։ Մրցույթի սկզբից երկու ամիս առաջվա դրությամբ ոչ մի եվրոպական երկիր չէր ընդունել հրավերը։ Ռիմեն պահանջեց Բելգիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի և Հարավսլավիայի հավաքականներին մասնակցել առաջնությանը։ Ընդհանուր մասնակցեցին 13 երկիր, յոթը` Հարավային ամերիկայից, չորսը Եվրոպայից և երկուսը` Հյուսիսային Ամերիկայից։
Առաջին երկու խաղերը անցկացվեցին միաժամանակ, Ֆրանսիան և ԱՄՆ-ն հաղթանակ տարան համապատասխանաբար Մեքսիկայի և Բելգիայի հանդեպ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին գոլը հեղինակեց Լուսիեն Լորենը Ֆրանսիայից[13]։ Եզրափակչում Ուրուգվայը առավելության հասավ Արգենտինայի նկատմամբ և դարձավ առաջին գավաթակիրը[14]։
Աշխարհի գավաթի հիմնադրումից հետո Ամառային օլիմպիական խաղեր 1932-ը կայացավ Լոս Անջելեսում և նախատեսված չէր անցկացնել ֆուտբոլի մրցություն քանի որ ֆուտբոլը ԱՄՆ-ում ժողովրդականություն չէր վայելում[15]։ Օլիմպիական ֆուտբոլը վերադարձավ 1936 թվականի Օլիմպիական խաղերում, սակայն ավելի վարկանիշային էր Աշխարհի գավաթը։
Առաջին Աշխարհի առաջնությունները ունեցան ուղևորության և պատերազմի հետ կապված խնդիրներ։ Քիչ հարավամերիկյան հավաքականներ ցանկացան ուղևորվել Եվրոպա 1934 և 1938 թվականների առաջնություններին մասնակցելու համար։ Բրազիլիան միակ հարավամերիկյան հավաքականն էր, որը մասնակցեց երկուսին։ 1942 և 1946 թվականների առաջնությունները, որոնք պետք է կայանային Նացիստական Գերմանիայում և Բրազիլիայում[16], չեղարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրա հետևանքների պատճառով։
Խաղարկությունների արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուները
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի Դեկտեմբերի 27-ի դրությամբ
Թվատառերով նշված են կարիերան շարունակող ֆուտբոլիստները։
№ | Ֆուտբոլիստ | Հավաքական | Գոլեր | Խաղեր | Միջինում | Առաջնություններ |
---|---|---|---|---|---|---|
1 | Միրոսլավ Կլոզե | Գերմանիա | 16 | 24 | 0,67 | 2002, 2006, 2010, 2014 |
2 | Ռոնալդո | Բրազիլիա | 15 | 19 | 0,79 | 1994, 1998, 2002, 2006 |
3 | Գերդ Մյուլլեր | Գերմանիա | 14 | 13 | 1,08 | 1970, 1974 |
4 | Ժյուստ Ֆոնտեն | Ֆրանսիա | 13 | 6 | 2,17 | 1958 |
5 | Լիոնել Մեսսի | Արգենտինա | 13 | 26 | 0,5 | 2006, 2010, 2014, 2018, 2022 |
6 | Կիլիան Մբապպե | Ֆրանսիա | 12 | 14 | 0,86 | 2018, 2022 |
Պելլե | Բրազիլիա | 12 | 14 | 0,86 | 1958, 1962, 1966, 1970 | |
8 | Շանդոր Կոչիշ | Հունգարիա | 11 | 5 | 2,20 | 1954 |
Յուրգեն Կլինսման | Գերմանիա | 11 | 17 | 0,65 | 1990, 1994, 1998 | |
10 | Հելմուտ Ռան | Գերմանիա | 10 | 10 | 1,00 | 1954, 1958 |
Գարի Լինեկեր | Անգլիա | 10 | 12 | 0,83 | 1986, 1990 | |
Գաբրիել Բատիստուտա | Արգենտինա | 10 | 12 | 0,83 | 1994, 1998, 2002 | |
Թեոֆիլո Կուբիլյաս | Պերու | 10 | 13 | 0,77 | 1970, 1978, 1982 | |
Թոմաս Մյուլեր | Գերմանիա | 10 | 19 | 0,53 | 2010, 2014, 2018, 2022 | |
Գժեգոժ Լյատօ | Լեհաստան | 10 | 20 | 0,50 | 1974, 1978, 1982 |
Ծանոթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2006 FIFA World Cup broadcast wider, longer and farther than ever before». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2007 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Tom Dunmore, Historical Dictionary of Soccer, page 235, quote "The World Cup is now the most-watched sporting event in the world on television, above even the Olympic Games."
- ↑ Stephen Dobson and John Goddard, The Economics of Football, page 407, quote "The World Cup is the most widely viewed sporting event in the world: the estimated cumulative television audience for the 2006 World Cup in Germany was 26.2 billion, an average of 409 million viewers per match."
- ↑ Glenn M. Wong, The Comprehensive Guide to Careers in Sports, page 144, quote "The World Cup is the most-watched sporting event in the world. In 2006, more than 30 billion viewers in 214 countries watched the World Cup on television, and more than 3.3 million spectators attended the 64 matches of the tournament."
- ↑ «England National Football Team Match No. 1». England Football Online. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «British PM backs return of Home Nations championship». Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ Elbech, Søren; Stokkermans, Karel (2008 թ․ հունիսի 26). «Intermediate Games of the IV. Olympiad». rec.sport.soccer Statistics Foundation.
- ↑ «History of FIFA – FIFA takes shape». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «'The First World Cup'. The Sir Thomas Lipton Trophy». Shrewsbury and Atcham Borough Council. 2003 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «History of FIFA – More associations follow». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Reyes, Macario (1999 թ․ հոկտեմբերի 18). «VII. Olympiad Antwerp 1920 Football Tournament». rec.sport.soccer Statistics Foundation. Վերցված է 2006 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «History of FIFA – The first FIFA World Cup». FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Molinaro, John F. «The World Cup's 1st goal scorer». CBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «FIFA World Cup Origin» (PDF). FIFA.com. Fédération Internationale de Football Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The Olympic Odyssey so far ... (Part 1: 1908–1964)». FIFA.com. Fédération Internationale de Football Association. 2004 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Los datos más curiosos de la Fiesta del Fútbol - Brasil 1950». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն» հոդվածին։ |
|
|
|