ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ
FIFA Confederations Cup ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՖԻՖԱ |
Հիմնվել է | 1992 |
Ակումբների քանակ | 8 |
Ներկայիս չեմպիոն | Գերմանիա (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Բրազիլիա (4 տիտղոս) |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք |
ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ (անգլ.՝ FIFA Confederations Cup), միջազգային ֆուտբոլային առաջնություն ազգային հավաքականների համար, որն անցկացվում է չորս տարին մեկ։ Առաջնությանը մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։
2005 թվականից սկսած առաջնությունը անցկացվում է հաջորդ աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրում՝ որպես ավելի մեծ առաջնության անցկացման փորձ։ Այնուամենայնիվ, 2021 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը կտեղափոխվի 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալող երկիր Կատարից այլ ասիական երկիր, քանի որ անցկացման ամիսներին՝ հունիսին և հուլիսին Կատարում շատ շոգ է[1][2]։
Ներկայիս չեմպիոնը Գերմանիան է, որը հաղթել է 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Չիլիին։
Պատմություն և մանրամասներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնությունը ի սկզբանե կազմակերպվում ու անցկացվում էր Սաուդյան Արաբիայում և կոչվում էր Ֆահդ թագավորի գավաթ։ Այն անցկացվել է 1992 և 1995 թվականներին, և այդ խաղարկություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի հավաքականը և մի քանի մայրցամաքային չեմպիոններ։ 1997 թվականին ՖԻՖԱ-ն ստանձնեց առաջնության անցկացման կազմակերպումը և մրցաշարը վերանվանեց ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ։ Առաջնությունն սկսեց անցկացվել երկու տարին մեկ։
2005 թվականից Կոնֆեդերացիաների գավաթը սկսեց անցկացվել չորս տարին մեկ՝ աշխարհի առաջնության նախորդ տարում, իսկ մրցաշարն ընդունում էր աշխարհի առաջնության հյուրընկալող երկիրը։
Ընդհանրապես, Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների (ՈՒԵՖԱ, ԿՈՆՄԵԲՈԼ, ԿՈՆԿԱԿԱՖ, ԱՖԿ, ԿԱՖ, ՕՖԿ) մայրցամաքային առաջնությունների հաղթողները, գործող աշխարհի չեմպիոնը և հյուրընկալող երկրի հավաքականը։ Եթե ինչ-որ երկիր համապատասխանում է կրիտերիաներից մեկից ավելիին (ինչպես Ֆրանսիան 2001 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին՝ որպես աշխարհի և Եվրոպայի չեմպիոն), ապա առաջնությանը մասնակցում է համապատասխան մայրցամաքային առաջնությանը երկրորդ տեղ գրաված թիմը։
Երեք դեպքերում ազգային թիմերը հրաժարվել են Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցությունից։ 1997 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հրաժարվեց ԵՎՐՈ 1996-ի չեմպիոն Գերմանիան, և նրան փոխարինեց ԵՎՐՈ 1996-ի փոխչեմպիոն Չեխիայի հավաքականը։ 1998 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիան հրաժարվեց մասնակցել 1999 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին և փոխարինվեց 1998 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Բրազիլիայի կողմից՝ մրցաշարին մասնակցելու հնարավորություն ընձեռնելով 1997 թվականի Ամերիկայի գավաթի փոխչեմպիոն Բոլիվիայի հավաքականին։ 2003 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելուց հաջորդաբար հրաժարվեցին ԵՎՐՈ 2000-ի փոխչեմպիոն Իտալին և 2002 թվականի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գերմանիան, և մրցաշարին մասնակցելու հրավեր ստացավ 2002 թվականի աշխարհի առաջնությանը երրորդ տեղ զբաղեցրած Թուրքիայի հավաքականը։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնությունը կազմված է չորսական թիմերից բաղկացած երկու խմբից։ Ամեն խմբում թիմերը խաղում են շրջանաձև համակարգով, այսինքն՝ ամեն թիմ մեկական հանդիպում է անցկացնում խմբի մյուս երեք թիմերի հետ։ Նույն կոնֆեդերացիայի երկրների հավաքականները չեն կարող նույն խմբում լինել, բացի այն դեպքից երբ մրցաշարին մասնակցում է երեք թիմ նույն կոնֆեդերացիայից, ինչպես 2017 թվականի խաղարկության ժամանակ, երբ առաջնությանը մասնակցում էին հյուրընկալող երկիր Ռուսաստանը, աշխարհի չեմպիոն Գերմանիան և Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան։
Յուրաքանչյուր խմբի երկու լավագույն թիմերը խաղում են կիսաեզրափակչում։ Խմբի հաղթողը խաղում է մյուս խմբի երկրորդ տեղի հետ։ Խմբային փուլի որակավորման կանոնները հետևյալն են.
1) Միավորներ
2) Գոլերի տարբերություն
3) Խփած գոլեր
Եթե 2 կամ ավելի թիմ հավասար են վերը նշված 3 կրիտերիաներով, ապա նրանց տեղերը որոշվում են հետևյալ կերպ.
4) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում վաստակած միավորներով
5) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում գոլերի տարբերություն
6) Հավասար միավորներով թիմերի իրար դեմ խաղերում խփած գոլեր
7) Արդար խաղի միավորներ
- առաջին դեղին քարտ. բացասական 1 միավոր
- երկրորդ դեղին քարտ (կարմիր քարտ). բացասական 3 միավոր
- ուղիղ կարմիր քարտ. բացասական 4 միավոր
- դեղին քարտ և ուղիղ կարմիր քարտ. բացասական 5 միավոր
8) Վիճակահանություն ՖԻՖԱ-ի կազմակերպչական կոմիտեի կողմից
Կիսաեզրափակչի հաղթողները խաղում են եզրափակչում, իսկ պարտվողները՝ երրորդ տեղի համար խաղում։ Փլեյ-օֆֆում ոչ ոքիի դեպքում թիմերը խաղում են լրացուցիչ ժամանակում, որը կազմված է 15-րոպեանոց երկու խաղակեսերից։ Եթե լրացուցիչ ժամանակից հետո հաղթողը չի որոշվում, թիմերը անցկացնում են հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշար։
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնֆեդերացիաների գավաթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երկու առաջնությունները կրում էին Ֆահդ թագավորի գավաթ անվանումը։ Հետագայում ՖԻՖԱ-ն ճանաչեց դրանք որպես Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկություններ[3]։
Տարի | Անցկացման վայրը | Չեմպիոն | Հաշիվ | Փոխչեմպիոն | Երրորդ տեղ | Հաշիվ | Չորրորդ տեղ | Թիմերի քանակ | |||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992 | Սաուդյան Արաբիա | Արգենտինա | 3 : 1 | Սաուդյան Արաբիա | Միացյալ Նահանգներ | 5 : 2 | Կոտ դ'Իվուար | 4 | |||
1995 Մանրամասն | Սաուդյան Արաբիա | Դանիա | 2 : 0 | Արգենտինա | Մեքսիկա | 1 : 1 ԼԺՀ 5 : 4 ՀՏՀ |
Նիգերիա | 6 | |||
1997 | Սաուդյան Արաբիա | Բրազիլիա | 6 : 0 | Ավստրալիա | Չեխիա | 1 : 0 | Ուրուգվայ | 8 | |||
1999 | Մեքսիկա | Մեքսիկա | 4 : 3 | Բրազիլիա | Միացյալ Նահանգներ | 2 : 0 | Սաուդյան Արաբիա | 8 | |||
2001 | Հարավային Կորեա | Ֆրանսիա | 1 : 0 | Ճապոնիա | Ավստրալիա | 1 : 0 | Բրազիլիա | 8 | |||
2003 | Ֆրանսիա | Ֆրանսիա | 1 : 0 ԼԺՀ | Կամերուն | Թուրքիա | 2 : 1 | Կոլումբիա | 8 | |||
2005 | Գերմանիա | Բրազիլիա | 4 : 1 | Արգենտինա | Գերմանիա | 4 : 3 ԼԺՀ | Մեքսիկա | 8 | |||
2009 | Հարավաֆրիկյան Հանրապետություն | Բրազիլիա | 3 : 2 | Միացյալ Նահանգներ | Իսպանիա | 3 : 2 ԼԺՀ | Հարավային Աֆրիկա | 8 | |||
2013 | Բրազիլիա | Բրազիլիա | 3 : 0 | Իսպանիա | Իտալիա | 2 : 2 ԼԺՀ 3 : 2 ՀՏՀ |
Ուրուգվայ | 8 | |||
2017 | Ռուսաստան | Գերմանիա | 1 : 0 | Չիլի | Պորտուգալիա | 2 : 1 ԼԺՀ | Մեքսիկա | 8 |
Լավագույն քառյակում հայտնված թիմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմ | Հաղթող | Երկրորդ տեղ | Երրորդ տեղ | Չորրորդ տեղ |
---|---|---|---|---|
Բրազիլիա | 4 (1997, 2005, 2009, 2013) | 1 (1999) | – | 1 (2001) |
Ֆրանսիա | 2 (2001, 2003) | – | – | – |
Արգենտինա | 1 (1992) | 2 (1995, 2005) | – | – |
Մեքսիկա | 1 (1999) | – | 1 (1995) | 2 (2005, 2017) |
Գերմանիա | 1 (2017) | – | 1 (2005) | – |
Դանիա | 1 (1995) | – | – | – |
Միացյալ Նահանգներ | – | 1 (2009) | 2 (1992, 1999) | – |
Ավստրալիա | – | 1 (1997) | 1 (2001) | – |
Իսպանիա | – | 1 (2013) | 1 (2009) | – |
Սաուդյան Արաբիա | – | 1 (1992) | – | 1 (1999) |
Ճապոնիա | – | 1 (2001) | – | – |
Կամերուն | – | 1 (2003) | – | – |
Չիլի | – | 1 (2017) | – | – |
Չեխիա | – | – | 1 (1997) | – |
Թուրքիա | – | – | 1 (2003) | – |
Իտալիա | – | – | 1 (2013) | – |
Պորտուգալիա | – | – | 1 (2017) | – |
Ուրուգվայ | – | – | – | 2 (1997, 2013) |
Կոտ դ'Իվուար | – | – | – | 1 (1992) |
Նիգերիա | – | – | – | 1 (1995) |
Կոլումբիա | – | – | – | 1 (2003) |
Հարավային Աֆրիկա | – | – | – | 1 (2009) |
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավագույն ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնություն | Խաղացող | Գոլեր |
---|---|---|
1992 | Գաբրիել Բատիստուտա | 2 |
1995 | Լուիս Գարսիա | 3 |
1997 | Ռոմարիո | 7 |
1999 | Ռոնալդինյո | 6 |
2001 | Ռոբերտ Պիրես | 2 |
2003 | Թիերի Անրի | 4 |
2005 | Ադրիանո | 5 |
2009 | Լուիս Ֆաբիանո | 5 |
2013 | Ֆեռնանդո Տոռես | 5 |
2017 | Տիմո Վերներ | 3 |
Լավագույն դարպասապահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջնություն | Խաղացող |
---|---|
2005 | Օսվալդո Սանչես |
2009 | Թիմ Հովարդ |
2013 | Ժուլիո Սեզար |
2017 | Կլաուդիո Բրավո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «FIFA strips Qatar of Confederations Cup». CBC Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ FIFA.com (2015 թ․ փետրվարի 24). «Late-November/late-December proposed for the 2022 FIFA World Cup». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ FIFA.com. «FIFA Confederations Cup archive - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոնֆեդերացիաների գավաթը FIFA.com-ում Արխիվացված 2010-06-15 Wayback Machine
- Կոնֆեդերացիաների գավաթի մասին նորություններ ESPNFC.com-ում
- Կոնֆեդերացիաների գավաթի մասին նորություններ The Guardian-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ» հոդվածին։ |
|
|
|