ԿՈՆՄԵԲՈԼ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ԿՈՆՄԵԲՈԼ | |
---|---|
Տեսակ | Սպորտային միջազգային ֆեդերացիա և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Պարագվայ |
Հապավում | CONMEBOL |
Հիմնադրված | Հուլիսի 9, 1916 |
Գլխադասային գրասենյակ | Լուկե, Պարագվայ |
Տեղագրություն | Հարավային Ամերիկա |
Տարածաշրջան | Հարավային Ամերիկա |
Պաշտ. լեզու(ներ) | իսպաներեն, պորտուգալերեն |
Գլխավոր քարտուղար | Խոսե Լուիս Մեիսներ |
Նախագահ | Խուան Անխել Նապոուտ |
Վերադաս կազմակերպություն | ՖԻՖԱ |
Կամավորներ | 10 |
Կայք | conmebol.com/en |
25°15′38″ հվ. լ. 57°30′58″ ամ. ե.HGЯO |
Հարավային Ամերիկայի ֆուտբոլային Կոնֆեդերացիա (իսպ.՝ Confederación Sudamericana de Fútbol, կարճ՝ CONMEBOL կամ ԿՈՆՄԵԲՈԼ), հարավամերիկյան ֆուտբոլի վարչական և վերահսկող կազմակերպություն, որի հիմնական գրասենյակը գտնվում է Լուկե քաղաքում (Պարագվայ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1916 թվականի հուլիսի 9-ին ուրուգվայցի Հեկտոր Գոմեսի շնորհիվ, ում երազանքն էր կենտրոնացնել մայրցամաքի ֆուտբոլային կառույցները։ Կազմակերպությանն առաջինն անդամագրվեցին Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը և Չիլին։ Վերջիններիս հաջողվեց առաջին մրցաշարն անցկացնել Հարավային Ամերիկայում՝ Բուենոս Այրես քաղաքում։ Հենց այդ մրցաշարի ընթացքում էլ ձևավորվեց ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Հետագայում այս մրցաշարը սկսեց կոչվել Ամերիկայի գավաթ, այնուհետև կազմակերպությանը միացան մայրցամաքի մնացած երկրների մեծ մասը (Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան հանդիսանում են ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամ։
Ներկայումս ԿՈՆՄԵԲՈԼ-ը մտնում է ՖԻՖԱ-ի կազմի մեջ և վերահսկում է տարածաշրջանում ֆուտբոլի զարգացումը և մրցաշարերի կազմակերպումը։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնից 17 կմ հարավ-արևելք՝ Լուկե քաղաքում։ Նախագահն է պարագվայցի Խուան Անխել Նապոուտը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|