Jump to content

ԿՈՆԿԱԿԱՖ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (ԿՈՆԿԱԿԱՖ)
անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football (CONCACAF)
իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol (CONCACAF)
կոնֆեդերացիայի տարբերանշանը
Изображение логотипа

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու հավաքականները
Հիմնվածսեպտեմբերի 18, 1961
ՇտաբՄայամի, Ֆլորիդա, ԱՄՆ
Անդամներ40 ազգային ասացիացիաներ
ՖԻՖԱ-ի անդամ1961
ՆախագահVictor Montagliani?
Կայքconcacaf.com(անգլ.) և concacaf.com/es/(իսպ.)
 CONCACAF Վիքիպահեստում

Հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան (անգլ.՝ Confederation of North, Central American and Caribbean Association Football, իսպ.՝ Confederación de Norteamérica, Centroamérica y el Caribe de Asociaciones de Futbol, կարճ՝ ԿՈՆԿԱԿԱՖ կամ CONCACAF) ֆուտբոլի մայրցամաքային վարչական և վերահսկող կազմակերպություն է, որը միավորում է Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի ազգային ասոցիացիաները։ Նրան անդամակցում են նաև 3 հարավամերիկյան երկրներ՝ Գայանան, Սուրինամը և Ֆրանսիական Գվիանան։

ԿՈՆԿԱԿԱՖ-ը կազմավորվել է 1961 թ. սեպտեմբերի 18-ին Մեխիկոյում կայացած ժողովի արդյունքներով երկու ինքնուրույն կոնֆեդերացիաների՝ Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (անգլ.՝ North American Football Confederation, NAFC) և Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (իսպ.՝ Confederación Centroamericana y del Caribe de Fútbol, CCCF) միավորման ճանապարհով։ Կազմակերպությունը հանդիսանում է ՖԻՖԱ-ի վեց կոնֆեդերացիաներից մեկը և լիազորված է անցկացնել տարածաշրջանի ազգային հավաքականների մակարդակով առաջնություններ և աշխարհի առաջնության տեղական գոտու ընտրական մրցաշարը։

Ղեկավարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին ղեկավարն էր կոստառիկացի Ռամոն Կոլ Խաումետը, ով հսկում էր NAFC-ի և CCCF-ի միաձուլման ընթացքը։ 1969 թ. նրան փոխարինեց մեքսիկացի Խոակին Սորիա Տերասասը, ով կազմակերպության նախագահի պաշտոնը զբաղեցրեց 21 տարի։

1990 թ.-ից ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահն էր տրինիդադցի Ջեք Վորները, որի լիազորությունները դադարեցվեցին 2011 թ. մայիսի 30-ին՝ կապված կոռուպցիոն սկանդալից հետո ֆուտբոլային գործունեությունից նրա ժամանակավոր հեռացման հետ[1]։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գլխավոր քարտուղար Չակ Բլեյզերի ղեկավարած կոմիտեի որոշմամբ նախագահի պաշտոնակատարությունը հանձնվեց Լայլ Օստինին, որին փոխարինեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի փոխնախագահ Ալֆրեդո Ավիտը։ 2011 թ. հունիսի 20-ին Ջեք Վորները ներկայացրեց նախագահի պաշտոնից իր հրաժարականը։

2012 թ. մայիսին Կայմանյան կղզիների ներկայացուցիչ Ջեֆրի Վեբը ընտրվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ։

Անդամ երկրները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թիմեր

Հյուսիսամերիկյան ֆուտբոլային միություն (NAFU)
Կենտրոնամերիկյան ֆուտբոլային միություն (UNCAF)

Կարիբյան ֆուտբոլային միություն (CFU)

1. Տեղակայված է հյուսիսամերիկյան զոնայում, սակայն հանդիսանում է CFU-ի անդամ։
2. Տեղակայված են Հարավային Ամերիկայում, սակայն ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են։
3. ԿՈՆԿԱԿԱՖ-ի անդամներ են, բայց չեն անդամակցում ՖԻՖԱ-ին։


Նախկին (գոյությունը դադարեցրած) ազգային թիմեր

ԿՈՆԿԱԿԱՖ-ի մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականների մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիայի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ / ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց ոսկե գավաթ
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի տղամարդկանց նախաօլիմպիական մրցաշար
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց նախաօլիմպիական մրցաշար
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 20 տարեկանների առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց մինչև 20 տարեկանների առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի մինչև 17 տարեկանների առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի կանանց մինչև 17 տարեկանների առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ֆուտզալի առաջնություն
  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի ավազի ֆուտբոլի առաջնություն
  • NAFC-ի առաջնություն (դադարեցված)
  • CCCF-ի առաջնություն (դադարեցված)

Ռեգիոնալ առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆՄԵԲՈԼ-ի մրցաշարեր ԿՈՆԿԱԿԱՖ-ից մասնակիցներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնֆեդերացիայի առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգիոնալ առաջնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • CFU-ի ակումբային առաջնություն
  • Հյուսիսամերիկյան սուպերլիգա (դադարեցված)
  • UNCAF-ի ակումբային գավաթ (դադարեցված)

ԿՈՆՄԵԲՈԼ-ի մրցաշարեր ԿՈՆԿԱԿԱՖ-ից մասնակիցներով

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՈՆԿԱԿԱՖ-ի թիմերը ՖԻՖԱ-ի մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Ուրուգվայ
1930
Իտալիա
1934
Ֆրանսիա
1938
Բրազիլիա
1950
Շվեյցարիա
1954
Շվեդիա
1958
Չիլի
1962
Անգլիա
1966
Մեքսիկա
1970
Գերմանիա
1974
Արգենտինա
1978
Իսպանիա
1982
Մեքսիկա
1986
Իտալիա
1990
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1994
Ֆրանսիա
1998
Հարավային Կորեա
Ճապոնիա
2002
Գերմանիա
2006
Հարավային Աֆրիկա
2010
Քանակը
Մեքսիկա Մեքսիկա ԽՓ ԽՓ ԽՓ ԽՓ ԽՓ ԽՓ 1/4 ԽՓ 1/4 1/8 1/8 1/8 1/8 1/8 14
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3-րդ[2] 1/8 ԽՓ ԽՓ 1/8 ԽՓ 1/4 ԽՓ 1/8 9
Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1/8 ԽՓ ԽՓ 3
Հոնդուրաս Հոնդուրաս ԽՓ ԽՓ 2
Սալվադոր Սալվադոր ԽՓ ԽՓ 2
Կուբա Կուբա 1/4 1
Հայիթի Հայիթի ԽՓ 1
Կանադա Կանադա ԽՓ 1
Ճամայկա Ճամայկա ԽՓ 1
Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո ԽՓ 1
Ընդամենը 2 1 1 2 1 1 1 1 2 1 1 2 2 2 2 3 3 4 3 35

   Ընդգծումով նշված են կազմակերպիչ երկրները։

Կանանց աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
1991
Շվեդիա
1995
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
1999
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2003
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2007
Գերմանիա
2011
Քանակը
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 1-ին 3-րդ 1-ին 3-րդ 3-րդ 2-րդ 6
Կանադա Կանադա ԽՓ ԽՓ 4-րդ ԽՓ ԽՓ 5
Մեքսիկա Մեքսիկա ԽՓ ԽՓ 2
Ընդամենը 1 2 3 2 2 3 13

ՖԻՖԱ-ի կոնֆեդերացիաների գավաթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Սաուդյան Արաբիա
1992
Սաուդյան Արաբիա
1995
Սաուդյան Արաբիա
1997
Մեքսիկա
1999
Հարավային Կորեա
Ճապոնիա
2001
Ֆրանսիա
2003
Գերմանիա
2005
Հարավային Աֆրիկա
2009
Բրազիլիա
2013
Քանակը
Մեքսիկա Մեքսիկա 3-րդ ԽՓ 1-ին ԽՓ 4-րդ ԽՓ 6
Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 3-րդ 3-րդ ԽՓ 2-րդ 4
Կանադա Կանադա ԽՓ 1
Ընդամենը 1 1 1 2 2 1 1 1 11

Դասակարգման աղյուսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերջին թարմացումները.
    • ազգային հավաքականներ` 27 հուլիսի 2011
    • կանանց հավաքականներ` 22 հուլիսի 2011
    • ակումբներ` 31 օգոստոսի 2011
Ազգային հավաքականների
դասակարգման աղյուսակը
տրված է ՖԻՖԱ-ի կողմից։
Կանանց հավաքականների
դասակարգման աղյուսակը
տրված է ՖԻՖԱ-ի կողմից։
Ակումբների դասակարգման աղյուսակը
տրված է ՖՊՎՄՖ-ի կողմից վերջին մեկ
տարվա արդյունքների հիման վրա։
Կ Ֆ Հավաքական Մ Փ Կ Ֆ Հավաքական Մ Կ ՖՊՎ Ակումբ Մ
1 20 Մեքսիկա Մեքսիկա 890 Decrease 1 1 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 2162 1 56 Մեքսիկա Մոնտերեյ 156.0
2 30 Միացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ 778 Decrease 2 8 Կանադա Կանադա 1953 2 89 Մեքսիկա Կրուս Ասուլ 124.5
3 44 Ճամայկա Ճամայկա 632 Decrease 3 22 Մեքսիկա Մեքսիկա 1792 3 104 Մեքսիկա Ամերիկա 114.5
4 51 Հոնդուրաս Հոնդուրաս 592 Decrease 4 42 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 1533 4 125 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռեալ Սոլթ Լեյք 106.5
5 56 Կոստա Ռիկա Կոստա Ռիկա 532 Decrease 5 48 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 1502 5 132 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սիեթլ Սաունդերս 105.0
6 65 Պանամա Պանամա 487 Decrease 6 61 Հայիթի Հայիթի 1396 6 146 Գվատեմալա Մունիսիսպալ 102.0
7 78 Սալվադոր Սալվադոր 401 Decrease 7 86 Գվատեմալա Գվատեմալա 1288 7 151 Հոնդուրաս Օլիմպիա 101.0
8 88 Տրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո 379 8 87 Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկանա 1256 8 153 Մեքսիկա Սանտոս Լագունա 100.5
9 99 Կուբա Կուբա 330 8 87 Գայանա Գայանա 1256 9 156 Մեքսիկա Յագուարես Չյապաս 100.0
10 105 Կանադա Կանադա 314 Decrease 10 95 Կուբա Կուբա 1200 10 181 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դալաս 94.0
11 106 Անտիգուա և Բարբուդա Անտիգուա և Բարբուդա 308 11 98 Հոնդուրաս 2 1175 11 209 Մեքսիկա Մոնարկաս Մորելիա 88.5
12 110 Սուրինամ Սուրինամ 296 Decrease 12 101 Սուրինամ Սուրինամ 1159 12 217 Մեքսիկա ՈՒՆԱՄ 87.0
13 114 Գայանա Գայանա 269 13 102 Սալվադոր Սալվադոր 1148 13 237 Մեքսիկա Ռեալ Սան Լուիս 83.5
14 115 Գվատեմալա Գվատեմալա 260 14 104 Նիկարագուա 1135 14 260 Մեքսիկա Տոլուկա 78.0
15 117 Հայիթի Հայիթի 256 Decrease 15 108 Պուերտո Ռիկո 1108 14 260 Գվատեմալա Կոմունիկասիոնես 78.0
16 120 Գրենադա Գրենադա 247 Decrease 16 116 Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 1008 16 268 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կոլամբուս Քրյու 76.5
17 122 Սենթ Քիթս և Նևիս Սենթ Քիթս և Նևիս 243 Decrease 17 121 Բերմուդյան կղզիներ Բերմուդներ 950 17 280 Կանադա Տորոնտո 75.5
18 132 Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկանա 198 18 123 Դոմինիկա Դոմինիկա 908 18 281 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Գալաքսի 75.0
19 133 Դոմինիկա Դոմինիկա 192 19 127 Բելիզ Բելիզ 814 19 297 Մեքսիկա ՈՒԱՆԼ Տիգրես 72.0
20 141 Պուերտո Ռիկո Պուերտո Ռիկո 167 Decrease 20 128 Անտիգուա և Բարբուդա 756 20 327 Մեքսիկա Գվադալահարա 69.0
21 145 Բարբադոս Բարբադոս 156 Decrease 21 332 Կոստա Ռիկա Ալախուելենսե 68.0
22 148 Բելիզ Բելիզ 146 22 357 Սալվադոր Իսիդրո Մետապան 66.0
23 149 Ամերիկյան Վիրջինյան կղզիներ Ամերիկյան Վիրջիններ 144 23 386 Կոստա Ռիկա Էրեդիանո 63.5
24 152 Բահամներ Բահամներ 141 24 390 Պանամա Սան Ֆրանսիսկո 63.0
25 157 Կյուրասաո Կյուրասաո 128 Decrease
26 161 Սենտ Վինսենթ և Գրենադիններ Սենթ Վինսենթ և Գրենադիններ 112 Decrease
27 168 Արուբա Արուբա 95
28 172 Կայմանյան կղզիներ Կայմաններ 90 Decrease
29 177 Նիկարագուա Նիկարագուա 75 Decrease
30 183 Սենտ Լյուսիա Սենտ Լյուսիա 54
31 185 Բերմուդյան կղզիներ Բերմուդներ 40 Decrease
32 186 Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջիններ 38 Decrease
33 193 Թյորքս և Կայկոս Թյորքս և Կայկոս 13 Decrease
34 199 Անգիլիա Անգիլյա 9
35 203 Մոնտսերատ Մոնտսերատ 0

Ծանոթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՖԻՖԱ-ի նախագահի ըբտրություններից առաջ Վորները և Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Բին Համամը ներքաշվեցին կոռուպցիոն սկանդալի մեջ և ավելի ուշ երկուսն էլ կորցրեցին իրենց պաշտոնները։ 1 Արխիվացված 2017-11-11 Wayback Machine, 2, 3, 4, 5 Արխիվացված 2013-04-12 Wayback Machine
  2. Աշխարհի առաջնության 1930 թ. խաղարկությունում երրորդ տեղի համար հանդիպում չանցկացվեց, սակայն հետագայում ՖԻՖԱ-ն Միացյալ Նահանգներին վերագրեց երրորդ տեղը։ 1 Արխիվացված 2008-10-19 Wayback Machine, 2 Արխիվացված 2018-12-26 Wayback Machine