Jump to content

Հարություն Քյուրդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Քյուրդյան
Ծնվել էօգոստոսի 9, 1901(1901-08-09)[1]
ԾննդավայրՍիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա[1]
Մահացել էնոյեմբերի 30, 1976(1976-11-30)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1]
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան[1]
Մասնագիտությունպատմաբան, բանասեր և արվեստագետ

Հարություն Գառնիկի Քյուրդյան (օգոստոսի 9, 1901(1901-08-09)[1], Սիլիստրա, Բուլղարիայի իշխանություն, Բուլղարիա[1] - նոյեմբերի 30, 1976(1976-11-30)[1], Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ[1]), հայ պատմաբան, բանասեր, արվեստաբան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Քյուրդյանը ծնվել է Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Սուրբ Խաչ և Պերպերյան վարժարաններում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Ֆիլիպեում (Բուլղարիա) հրատարակել է «Ապագա» և «Շանթ» պարբերականները։ 1923 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական շարժման («Իսրայել Օրի։ Պատմաքննական ուսումնասիրություն», 1960 թվական), վաճառականության («Նյութեր հայ վաճառականության պատմության համար։ Հայաստանում մետաքսի վաճառականությունը և հայերը», ա․ թ․) պատմությունը և առանձին առևտրական տների տոհմաբանությանը, հայկական արվեստին («Փայտափորագրչական մանրանկարչությունը և մանրանկարիչներ հայ տպագրության մեջ», 1938 թվական)[2]։ Արժեքավոր է Քյուրդյանի «Գորգը հայոց մոտ» (1947) աշխատությունը, որը հայկական գորգին նվիրված առաջին մենագրությունն է։ Պատմական, ազգագրական և բանահյուսական հարուստ նյութ է պարունակում նրա «Երիզա և Եկեղյաց գավառ» (հ․ 1, 1953) երկը։ Քյուրդյանը ուսումնասիրել է նաև Հովհաննես Երզնկացու, Նահապետ Քուչակի, Թորոս Տարոնացու («Թորոս Տարոնեցի։ Կյանքն ու իր տաղերը», 1943 թվական) և այլ բանաստեղծ-տաղասացների ստեղծագործությունները։ Թղթակցել է «Բազմավեպին», «Հանդես ամսօրյային», «Շողակաթին», «էջմիածնին», հայկական այլ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական պարբերականների։ Վենետիկի Մխիթարյաններին է կտակել իր գրական ֆոնդը, հայկական միջնադարյան ձեռագրերի (300) և ազգագրական իրերի հավաքածուն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել հարուստ նամականին։ Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան։ Մասնակցել է Արևելագետների 25-րդ միջազգային գիտաժողովին (Մոսկվա, 1960 թվական)։ 1975 թվականին ընտրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազարի կաճառի պատվավոր անդամ[3]։

Մահացել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում։ Թաղվել է Սուրբ Ղազար կղզու գերեզմանատանը։

  • Թորոս Տարօնեցի։ Կեանքն ու տաղերը, Հյու Յորք, 1943։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեր-Ներսէսյան Ն․, Բանասեր և հնագետ Հ․ Քյուրդյան, «Բազմավեպ», 1975, № 3-4, 1979, № 3-4։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Քյուրդյան, Հարություն Գառնիկի,"'». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Zarkfoundation - Հարություն Քյուրդյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 466