Յակուտերեն
Յակուտերեն, Սախա-Յակուտիայի Հանրապետությունում, Կրասնոյարսկի, Խաբարովսկի երկրամասերի, Ամուրի, Իրկուտսկի, Մագադանի, Չիտայի մարզերի սահմանակից շրջաններում ապրող յակուտների, ինչպես նաև դոլգերի (Թայմիրի Ինքնավար Օկրուգ), շատ էվեների ու էվենկների լեզուն։ Խոսողների թիվը՝ մոտ 450 հզ․ (2010)։ Պատկանում է մոնղոլական լեզվախմբի հյուսիս–արևելյան ճյուղին, սակայն էվենկերենի, մոնղոլերենի և այլ լեզուների հետ երկարատև փոխներգործությամբ յակուտերենի հնչյունական կազմը, բառապաշարը և մասամբ քերականությունը բավականաչափ յուրօրինակ են դարձել։
Կցական լեզու է՝ վերլուծական ձևերի առկայությամբ։ Հնչյունական համակարգն ունի առաջնային երկար ձայնավորներ ու երկբարբառներ։ Համաթուրքական հոլովներից բացի կան յակուտերենին բնորոշ հոլովներ։ Խոնարհման ձևերի հիմքում ընկած են հին ածականական դերբայները։
Այբուբենը՝ 1922-ից միջազգային հնչյունական տառադարձությամբ, 1929-ից՝ լատինագիր, 1939-ից՝ ռուսագիր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 113)։ |
|