Jump to content

Չարլզ Պրոտեուս Շտայնմեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարլզ Պրոտեուս Շտայնմեց
Դիմանկար
Ծնվել էապրիլի 9, 1865(1865-04-09)[1]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 26, 1923(1923-10-26)[1] (58 տարեկան)
Մահվան վայրՍկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանVale Cemetery and Vale Park
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Կրոնագնոստիցիզմ[2]
ԿրթությունՎրոցլավի համալսարան
ԵրկերQ1752998?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ինժեներ-էլեկտրիկ, ֆիզիկոս և գյուտարար
ԱշխատավայրՅունիոն քոլեջ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ամերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[5]
 Charles Proteus Steinmetz Վիքիպահեստում

Չարլզ Պրոտեուս Շտայնմեց (անգլ.՝ Charles Proteus Steinmetz, գերմ.՝ Carl August Rudolph Steinmetz;ապրիլի 9, 1865(1865-04-09)[1], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն - հոկտեմբերի 26, 1923(1923-10-26)[1], Սկենեկտադի, Նյու Յորք, ԱՄՆ), գերմանական ծագում ունեցող ամերիկացի ճարտարագետ-էլեկտրիկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես հայրը և պապը՝ ճարտարագետը նույնպես թզուկ էր, կուզիկ և տառապում էր ազդրի բնածին հոդախտով։ 1883 թվականին ընդունվել է Վրոցլավի համալսարան[6]։ Ուսանողական տարիներին խմբագրել է «Սոցիալիստ» արգելված ամսագիրը[6]։ Կառավարության և սոցիալիստական ագիտացիայի քննադատության համար ընկել է ոստիկանական հետախուզման տակ, որը ըստ սոցիալիստների դեմ բացառիկ օրենքի՝ սպառնում էր լուրջ ազատազրկման։ Չարլզը ստիպված էր հեռանալ Ցյուրիխից, որտեղ ընդունվել է շվեյցարական տեխնոլոգիական համալսարանի մեխանիկայի ֆակուլտետ։ 1889 թվականին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է Ռ. Այքեմեյերի փոքրիկ գործարանում, որտեղ և սկսել է հետաքրքրվել էլեկտրոտեխնիկայով։

  • 1890-1892 թվականներին հանել է էմպիրիկ բանաձև՝ հիստերեզի վրա կորուստները հաշվարկելու համար։
  • 1893 թվականին գործարանը մտել է Ջեներալ էլեկտրիկի կազմի մեջ, որտեղ Շտեյնմեցը աշխատել է մինչև կյանքի վերջը։
  • 1893 թվականին մաթեմատիկորեն նկարագրել է փոփոխական հոսանքի երևույթը։
  • 1897 թվականին մշակել է փոփոխական հոսանքի շղթայի հաշվման խորհրդանշական մեթոդի հիմունքները։
  • 1901 թվականից մինչև 1902 թվականը եղել է Ինժեներ-էլեկտրիկների ամերիկական համալսարանի նախագահ։
  • 1903 թվականին դարձել է Յունիոն քոլեջի պրոֆեսոր։
  • 1921 թվականին Շտեյնմեցը նախագծել է այդ ժամանակվա համար եզակի բարձր լարման իմպուլսների գեներատոր, որը պատրաստվել է ընկերության գործարաններից մեկում, որը թույլ է տվել մինչև 120 կիլովոլտ լարում ստանալ մոտ 1 միլիոն ձիաուժ հզորությամբ։
  • Մահացել է 1923 թվականի հոկտեմբերի 26-ին 58 տարեկանում։ Մահացել է հիվանդության պատճառով։

ԱՄՆի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն է ծավալել. Եղել է Ամերիկայի սոցիալիստական կուսակցության անդամ, աջակցել է նրա թեկնածուներին, եղել է հայտնի հռետոր։ Դյու Բոյս Դյուբուայի, Մաքսիմ Գորկիի և Յուջին Դեբսի հետ մտնում Էր «New Review» ձախ ամսագրի խմբագրական խորհրդի մեջ։

Նամակագրություն Վ. Լենինի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականի փետրվարի 16-ին Վլադիմիր Լենինին նամակ է գրել, որում նա օգնություն է առաջարկել երկրի էլեկտրաֆիկացման ծրագրի իրականացման հարցում։ Խորհրդային առաջնորդը հրաժարվել է առաջարկից՝ անհայտ պատճառներով, պատասխանելով. «Խորհրդային Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև պաշտոնական և օրինական ճանաչված հարաբերությունների բացակայությունը չափազանց դժվարացնում է և մեզ համար, և ձեզ համար Ձեր առաջարկի գործնական իրականացումը» (ինչն իրականում չի խանգարել նույն տարիներին Ռուսաստան ժամանելուն Ռուսաստանի տեխնիկական օգնության հասարակության գծով հազարավոր այլ ամերիկացի մասնագետների)։ Ընդ որում Շտեյնմեցի նամակը որոշվել է օգտագործել քարոզչական նպատակներով, և Լենինը հրապարակել է այն։

  • Հուղարկավորման ժամանակ, երբ դագաղը նրա մարմնով իջեցրել են գերեզման, «General Electric» կոնցեռնի ձեռնարկություններում 5 րոպեով դադարեցվել են բոլոր աշխատանքները։
  • ԱՄՆում նրան համարում են հզոր գիտնական և գյուտարար։
  • Նկարում Շտեյնմեցը կանգնած է կենտրոնում, իսկ կողքին կանգնած են Ալբերտ ԱյնշտԱյնը և Դավիդ Սարնովը։
  • «Ոչ ոք, քանի դեռ հարցեր է տալիս, իսկական հիմար չի դառնում»։
  • Լենինի ցուցումով մանրամասն տեղեկություններ են հավաքվել Շտեյնմեցի մասին, իսկ 1920 թվականի ապրիլի 20-ին նրա կենսագրությունը հրապարակվել է «Պրավդա» թերթում։
  • Տարին մեկ անգամ, էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագիտության չափանիշների զարգացման և բարելավման հատուկ ավանդի համար հատկացվել է Չարլզ Պրոտեուս Շտեյնմեցի անվան IEEE մրցանակ։
  • Մահվան պահին ունեցել է ավելի քան 200 արտոնագրեր, այդ թվում՝ «փոփոխական հոսանքով բաշխման համակարգ», «եռաֆազ ինդուկցիոն հաշվիչ», «ասինխրոն էլեկտրաշարժիչ», «էլեկտրական բաշխման համակարգ», «ուղղիչ տեխնիկա»։
  • Նրան է նվիրված Դոս Փասոսի «42-րդ զուգահեռական» վեպի «Պրոտեյ» գլուխը։

Շտեյնմեցը նաև մոգ էր, հմայող։ Նա խոսել է Էդիսոնի հետ՝ օգտագործելով մորզեի այբուբենը:

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Internet Archive — 1996.
  3. https://www.fi.edu/en/laureates/charles-proteus-steinmetz
  4. Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
  5. Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
  6. 6,0 6,1 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Պրոտեուս Շտայնմեց» հոդվածին։