Պատկերացանցային գրաֆիկա
Պատկերացանցային գրաֆիկա կամ բիթային քարտեզ, համակարգչային գրաֆիկայի մեջ պատկերի արտահայտման ձև, որը դրսևորվում է կետային մատրիցի տեղեկույթային կառուցվածքով, որն իրականում արտահայտվում է պիքսելների ուղղանակյունաձև ցանցով, որը դիտելի է էկրանի, թղթի կամ այլ դիտարկային միջնորդիչով։
Բիթային քարտեզը պիքսելների ուղղանկյունային ցանց է, որտեղ ամեն պիքսելի գույնը հստակեցվում է բիթերի քանակով[1]։ Պատկերացանցը տեխնիկապես բնորոշվում է նկարի պիքսելային բարձրությամբ ու լայնությամբ և գույնի խորությամբ։
Ի հակադրություն պատկերացանցային գրաֆիկայի` վեկտորային գրաֆիկան բաղկացած է գծային նկարներից[2]։ Վեկտորային գրաֆիկան հնարավոր է վերածել պատկերացանցայինի, իսկ պատկերացանցայինը` վեկտորայինի, սակայն երկու դեպքում էլ պատկերի տեղեկույթի մի մասը կորում է։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերացանցային գրաֆիկան անվանում են նաև ռաստերային՝ լատիներեն rastrum (կսմիթ) բառից։ Դրա նման անվանման պատճառն այն է, որ պատկերացանցային գրաֆիկայի առաջին սարքերն օգտագործում էին պատկերի արտադրման գծային եղանակ՝ կատոդային ճառագայթի մագնիսական կամ էլեկտրոստատիկ ուղղորդմամբ[3]։
Հավելվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային ցուցասարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից համակարգիչների մեծամասնությունն ունի բիթային քարտեզով տեսասարք, որի վերէկրանային ամեն պիքսել ուղղակիորեն համապատասխանում է հիշողության մեջ գտնվող բիթերի փոքր քանակությանը[4]։ Էկրանի թարմացումը տեղի է ունենում պիքսելների զննմամբ և դրանց գունավորմամբ` բիթերի խմբի գունավորմանը համապատասխան։ Վերաթարմացման գործընթացը հաճախ գրաֆիկական պրոցեսորի մաս է կազմում։ Նման տեսասարքերի առաջին օրինակները հայտնագործվել են ուշ 1960-ականներին[5]։
Պատկերների պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային պատկերների մեծամասնությունը պահպանվում է ռաստերային գրաֆիկական ձևաչափերով՝ օրինակ GIF, JPEG, PNG և այլ ձևաչափերով, որոնք տարածված են համաշխարհային սարդոստայնում[1][6]։ Եռաչափ պիքսելային ռաստերային գրաֆիկան օգտագործվում է տեսախաղերում և ՄՌՇ սարքերում[7]։
Աշխարագրական տեղեկատվական համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՏՀ տեղեկույթը սովարաբար պահվում է պատկերացանցային ձևաչափերով, որպեսզի աշխարագրական տեղեկույթը պահպանվի պիքսելային արժեքներով։
Թույլատրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերացանցային գրաֆիկան կախում ունի թույլատրումից, ինչը նշանակում է, որ դրա մասշտաբը չի կարող մեծացվել առանց որակի անկման, ի տարբերություն վեկտորային գրաֆիկայի։ Պատկերացանցային գրաֆիկան հիմնականում օգտագործում են լուսանկարիչները։ Ժամանակակից համակարգչային տեսասարքերն ապահովում են մոտ 72-130 պիքսել/դյույմ, իսկ տպիչները մինչև 2400 կետ/դյույմ թույլատրում։
Պատկերացանցային պատկերների խմբագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]PaintShop Pro, Painter, Photoshop, Paint.NET, MS Paint, GIMP և այլ պատկերացանցային պատկերային խմբագրիչներ նախատեսված են պիքսելների խմբագրման համար։ Պիքսելային պատկերների խմբագրիչների մեծ մասն օգտագործում է RGB համադրությունը, իսկ մյուսները՝ CMYK համադրությունը[8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Types of Bitmaps». Microsoft Docs. Microsoft. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին. «A bitmap is an array of bits that specify the color of each pixel in a rectangular array of pixels. The number of bits devoted to an individual pixel determines the number of colors that can be assigned to that pixel. For example, if each pixel is represented by 4 bits, then a given pixel can be assigned one of 16 different colors (2^4 = 16).
....
There are many standard formats for saving bitmaps in disk files. GDI+ supports.... BMP.... GIF.... JPEG.... EXIF.... PNG.... TIFF» - ↑ «Patent US6469805 - Post raster-image processing controls for digital color image printing». Google.nl. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Bach, Michael; Meigen, Thomas; Strasburger, Hans (1997). «Raster-scan cathode-ray tubes for vision research – limits of resolution in space, time and intensity, and some solutions». Spatial Vision. 10 (4): 403–14. doi:10.1163/156856897X00311. PMID 9176948.
- ↑ «bitmap display from FOLDOC». Foldoc.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ Noll, A. Michael (March 1971). «Scanned-Display Computer Graphics». Communications of the ACM. 14 (3): 143–150. doi:10.1145/362566.362567.
- ↑ «Raster vs Vector». Gomez Graphics Vector Conversions. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին. «Raster images are created with pixel-based programs or captured with a camera or scanner. They are more common in general such as jpg, gif, png, and are widely used on the web.»
- ↑ «CHAPTER-1». Cis.rit.edu. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Print Basics: RGB Versus CMYK». HP Tech Takes. HP. 2018 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին. «If people are going to see it on a computer monitor, choose RGB. If you're printing it, use CMYK. (Tip: In Adobe® Photoshop®, you can choose between RGB and CMYK color channels by going to the Image menu and selecting Mode.)»