Jump to content

Adobe Photoshop

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Adobe Photoshop
Изображение логотипа
ՏեսակՊատկերացանցային գրաֆիկայի խմբագրիչ
ՀեղինակԹոմաս Նոլ[1] և Ջոն Նոլ[2]
Նախագծումը՝Adobe[3]
ՕՀWindows, մաքՕՍ և iPadOS[4]
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝փետրվարի 19, 1990[5]
Կարդագող ֆայլերի ֆորմատJFIF, Photoshop Document[6], PNG[6], GIF[6], PSB[6], BMP[6], Cineon[6], Digital Imaging and Communications in Medicine[6], IFF[6], JP2[6], OpenEXR[6], PCX[6], Pixar picture[6], Portable Bitmap Format[6], Scitex Continuous Tone[6], Truevision TGA[6], TIFF[6], Wireless Application Protocol Bitmap Format[6], PICT[6], RGBE image format[6], Photoshop Curve, PhotoShop Extended Digital Book, DNG[7], CALS Compressed Bitmap[7], Adobe Color Swatch, Adobe Color Book?, Adobe Swatch Exchange և Adobe Photoshop gradient
Ստեղծվող ֆայլերի ֆորմատPhotoshop Document[8]
Արտոնագիրshareware
Կայքadobe.com/products/photoshop.html(անգլ.)
 Adobe Photoshop Վիքիպահեստում

Adobe Photoshop ([əˈdəʊbɪ ˈfəʊtəʃɒp], Էդոուբի Ֆոտոշափ), բազմաֆունկցիոնալ գրաֆիկական խմբագիր, մշակվել և տարածվել է Adobe Systems–ի համար Windows և OS X միջավայրերում։ Հիմնականում աշխատում է պատկերներով, սակայն ունի որոշ վեկտորական գործիքներ։ Արտադրանքը հանդիսանում է շուկայում առաջատարը՝ պատկերացանց գրաֆիկայի խմբագրման ոլորտում։ Հաճախ այս ծրագիրը կոչվում է պարզապես Photoshop։ Այժմ Photoshop–ը հասանելի է OS X, Windows համակարգերում, iOS և Android բջջային համակարգերում[9]։

Կան նաև Photoshop–ի այլ տարբերակներ՝ Photoshop Elements, Photoshop Lightroom, Photoshop Express (Windows Phone 8-ի և 8.1 համար) և Photoshop Touch[10]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ ծրագրի բնօրինակը նախագծված է եղել պատկերների խմբագրման համար, այսօր այն լայնորեն օգտագործվում է նաև վեբ–դիզայնում։ Photoshop–ը սերտորեն կապված է լրատվամիջոցներ կարգավորող, անիմացիոն և այլ ստեղծարար ծրագրերի հետ։ Այսպիսի ծրագրերի հետ միասին, ինչպիսիներից են Adobe ImageReady–ը, Adobe Illustrator–ը, Adobe Premiere–ը, Adobe After Effects–ը և Adobe Encore DVD–ն, այն կարող է ստեղծել պրոֆեսիոնալ DVD, տրամադրել միջոցներ ոչ գծային խմբագրման և ստեղծել էֆեկտներ, ֆոն, հյուսվածքներ և այլն հեռուստատեսության համար, կինոարտադրություն և համաշխարհային սարդոստայն։

Photoshop–ի հիմանական ձևը՝ PSD–ն, կարող է ներմուծել և արտահանել վերը նշված բոլոր ծրագրային արտադրանքները։

Photoshop CS–ը օգնում է ստեղծել ցանկ DVD–ի համար։

Photoshop CS3–ը օգնում է եռաչափ մոդելավորման գործում։

Photoshop–ը պահպանում է հետևյալ գունային մոդելները կամ պատկերի գույների նկարագրությունը

  • RGB
  • LAB
  • CMYK
  • Մոխրագույն գույներով
  • Սև և սպիտակ
  • Duotone enru
  • 256 գունային գունապնակով (Indexed)
  • Բազմալիքային (Multichannel)

Առաջին տարբերակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին, Միչիգանի համալսարանի ուսանող Թոմաս Նոլը Macintosh–ի համար ստեղծում է Photoshop–ի առաջին տարբերակը։ Նա դրան անվանեց Display, բայց 1988 թվականին անվանափոխում է ImagePro։ 1988 թվականի սեպտեմբերին Adobe Systems–ը գնեց ծրագիրը։ Իսկ 1989 թվականին ծրագիրը վերանվանվում է Photoshop։ 1990 թվականին հայտնվեց Photoshop 1.0–ը։

Adobe Creative Suite–ի կառուցվածքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաշտոնական լոգոն

Photoshop 8.0–ն ստեղծվել է 2003 թվականի հոկտեմբերին և անվանվում է է Photoshop CS։

Photoshop 10.0–ն ստեղծվել է 2007 թվականի ապրիլին և անվանվում է Photoshop CS3։ CS3 հապավումը նշանակում է, որ արտադրանքը Adobe Creative Suite–ի ինտեգրված երրորդ տարբերակի ծրագրային փաթեթ է։ Նախորդ արտադրանքները՝ Photoshop CS–ը և CS2–ը, ամրապնդեցին իրենց պատկանող նոր արտադրական գիծը, փոխվեցին միայն ծրագրերի խոորհրդանիշները․ աչքերով պատկերի փոխարեն, օգտագործեցին փետուրի նկար։

Ծրագրի այլ հատկանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Adobe Photoshop Extended ծրագրի հատկանիշները մշակվել են ավելի պրոֆեսիոնալ օգտագործման համար, մասնավորապես՝ ֆիլմերի ստեղծման, եռաչափ գրաֆիկական մոդելավորման և վեբ–դիազայնի, բժշկության, ճարտարապետության և այլնի համար։

Adobe Photoshop Extended ծրագրի ժամանակակից տարբերակը թույլ է տալիս բացել և աշխատել 3D ֆայլերով։ Ստեղծվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիներից են՝ Adobe Acrobat 3D, Autodesk 3ds Max, Maya և Google Планета Земля։

3D մոդելների հետ աշխատանքը շատ մատչելի է, քանի որ դրա միջոցով կարելի է կարգավորել լույսը, պատկերների չափսերը, դիրքերը և այլն։

Photoshop–ուվ շարժումը կեղծելով կարելի է ստեղծել անիմացիոն կադրեր։ Կարելի է ստեղծել մի տեսահոլովակ, որը հիմնված է բազմաթիվ փիքսելային հարաբերակցություններ վրա։ Խմբագրումից հետո, աշխատանքը կարելի է պահպանել որպես ֆայլ GIF-շարժապատկերներ կամ PSD ձևաչափերով, որոնք հետագայում կարելի է օգտագործել շատ վիդեո ծրագրերում, օրինակ՝ Adobe Premiere Pro կամ Adobe After Effects։

  • Pen Tool(Գրիչ գործիք)– Photoshop–ը ներառում է այս գործիքի մի քանի տարբերակներ։ Այս գործիքը ստեղծում է ուղիղներ
  • Measuring and navigation(Չափագրող և նավարկող գործիք)–Այս գործիքը ընտրում է գույն
  • Selection(Ընտրության գործիք)–Այս գործիքի միջոցով կատարվում են տարբեր գործողություններ՝ կտրել, պատճենել և այլն
  • Video Editing(Վիդեո խմբագրող գործիք)–Ունի առանձնահատկություններ, ինչպիսին է՝ օգտագործելով միայնակ պատկերներ, կարելի է ավելացնել տեքստ և ստեղծել անիմացիա
  • 3D Extrusion(3D արտամղող գործիք )–Այս գործիքի միջոցով պատկերները կարող են հեշտությամբ դառնալ եռաչափ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schewe J. The Birth of a Killer Application: Ten Years of Photoshop
  2. Schewe J. The Birth of a Killer Application: Ten Years of Photoshop
  3. Adobe Photoshop
  4. Photoshop auf dem iPadJanuar 2020 (Version 1.1.1) — 2020.
  5. http://www.designbyfire.com/pdfs/history_of_photoshop.pdf
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 https://helpx.adobe.com/photoshop/using/supported-file-formats-photoshop-cs6.html
  7. 7,0 7,1 https://github.com/usnationalarchives/digital-preservation/blob/master/Still%20Image%20Formats/NARA_PreservationActionPlan_DigitalStillImage_20190801.pdf
  8. https://helpx.adobe.com/photoshop/using/file-formats.html
  9. «Adobe Photoshop Touch - Новое приложение для творчества для планшетов». Արխիվացված է օրիգինալից 2014-09-22-ին. Վերցված է 2014-09-19-ին.
  10. «Adobe выпустила Photoshop Express для Windows Phone». Արխիվացված է օրիգինալից 2014-06-30-ին. Վերցված է 2014-09-19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Adobe Photoshop» հոդվածին։