TIFF
TIFF | |
---|---|
Ընդլայնում | .tif [1][2] և .tiff |
MIME | image/tiff[1][2] |
Հրատարակված է | 1986[3] |
Ֆորմատի տեսակ | ֆայլային ձևաչափերի ընտանիք |
Կայք | adobe.io/open/standards/TIFF.html(անգլ.) |
Tagged Image File Format Վիքիպահեստում |
TIFF (անգլ.՝ Tagged Image File Format)- ռաստրային գրաֆիկական պատկերների պահպանման ֆորմատ է։ TIFF-ը դարձավ հանրահայտ ֆորմատ գույների մեծ խորությամբ պատկերների պահպանման համար։ Այն օգտագործվում է սկանավորման, ֆաքսերի ուղարկման, տեքստի ճանաչման ժամանակ, պոլիգրաֆիայում, լայնորեն ընդունվում է գրաֆիկական հավելվածների կողմից։ TIFF-ն ընտրվել է որպես NeXTSTEP օպերացիոն համակարգի հիմնական գրաֆիկական ֆորմատ, որտեղից էլ այդ ֆորմատի ընդունումն անցավ Mac OS X օպերացիոն համակարգին։ Ֆորմատը մշակել է Aldus Corporation-ը համագործակցելով Microsoft-ի հետ, PostScript-ի հետ օգտագործման համար։ Դասակարգման սեփականատեր-ընկերությունը՝ Aldus Corporation-ն արդյունքում միացավ Adobe Systems-ի հետ, որն էլ ներկայումս ունի այդ դասակարգման հեղինակային իրավունքը[4]։
Ի սկզբանե ֆորմատն ընդունում էր առանց կորուստների սեղմումը, արդյունքում ֆորմատը լրացվեց JPEG ֆորմատում՝ կորուստներով սեղմման ընդունմամբ[4]։
TIFF ֆորմատի ֆայլները, որպես կանոն, ունեն .tiff կամ .tif ընդլայնումը։
Ֆայլի վերնագիր և սիգնատուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆայլի վերնագիրը պարունակում է սիգնատուր և ֆայլում տվյալների առաջին բովանդակային բլոկին հղում (տեղափոխում)։
TIFF ֆայլի սիգնատուրը (մոգական թիվ) կազմված է երկու մասից․
- 0-1 բայթեր - ֆայլում բայթերի կարգի որոշման համար (ներկայացվում են տասնվեցական հաշվման համակարգի կոդով և ASCII կոդավորման հիման վրա տեքստային տեսքով)․
- 2—3 բայթեր - TIFF ֆորմատի իդենտիֆիկատոր (42 — ստանդարտ TIFF-ի համար, 43 - 64-կարգանի հասցեավորմամբ BigTIFF-ի համար)
2A 00
- բայթի ուղիղ կարգի դեպքում00 2A
- բայթերի հակառակ կարգի դեպքում
Այսպիսով, գոյություն ունեն սիգնատուրի երկու հնարավոր տարբերակներ (կախված ֆայլում բայթերի կարգից)․
49 49 2A 00
- բայթի ուղիղ կարգի դեպքում4D 4D 00 2A
- բայթերի հակառակ կարգի դեպքում
Այնուհետև, 4-7 բայթեր - նշված է ֆայլի սկզբից բայթերում IFD (անգլ.՝ image file directory) առաջին դիրեկտորիա տեղափոխությունը (հավասարեցվում է WORD-ի (մեքենայական բառ) սահմանով)։
Տվյալների պահպանման ընդունվող ֆորմատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորմատի կառուցվածքը ճկուն է և թույլ է տալիս պահել պատկերը գունակազմությամբ գույների ռեժիմում, ինչպես նաև՝ տարբեր գունային տարածություններում․
- Երկուական (երկգույն, երբեմն ոչ ճիշտ սև-սպիտակ անվանվող)
- Կիսաերանգ
- Ինդեքսավորված գունակազմությամբ
- RGB
- CMYK
- YCbCr
- CIE Lab
Ընդունվում են 8, 16, 32 և 64 բիթ ռեժիմներ ամբողջթվային խողովակում, ինչպես նաև 32 և 64 բիթ սահող ստորակետով թվերով խողովակում՝ փիքսելի արժեքի ներկայացման դեպքում։
Սեղմում
[խմբագրել | խմբագրել կոդը]TIFF ֆորմատի ֆայլում կա հնարավորություն պահել պատկերը սեղմումով և առանց սեղմման։ Սեղմման աստիճանը կախված է պահպանվող պատկերի առանձնահատկություններից, ինչպես նաև կիրառվող ալգորիթմից։ TIFF ֆորմատը թույլ է տալիս օգտագործել սեղմման հետևյալ ալգորիթմները․
- PackBits (RLE)
- Lempel-Ziv-Welch (LZW)
- LZ77
- ZIP
- JBIG
- JPEG
- CCITT սեղմման ալգորիթմ Group 3, CCITT Group 4
Ընդ որում, JPEG-ը պարզապես հանդիսանում է JPEG ֆորմատի ինկապսուլյացիան TIFF ֆորմատում։ TIFF ֆորմատը թույլ է տալիս պատկերը պահել JPEG ստանդարտով սեղմմամբ՝ առանց տվյալների կորստի (JPEG-LS)։
CCITT Group 3 և 4 ալգորիթմները նախատեսված են երկուական ռաստրային պատկերների կոդավորման համար։ Ի սկզբանե դրանք մշակվել են ֆաքսային կապի ցանցերի համար (այդ պատճառով դրանց երբեմն անվանում են Fax 3, Fax 4)։ Ներկայումս նույնպես օգտագործվում են տպագրության մեջ, թվային քարտեզագրման համակարգերում և աշխարհագրական տեղեկատվական համակարգերում։ Group 3 ալգորիթմը հիշեցնում է RLE-ին, քանի որ կոդավորում է փիքսելների գծային հաջորդականությունը, իսկ Group 4-ը՝ փիքսելների երկչափ դաշտերը։
Թեգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]TIFF-ը թեգայն ֆորմատ է և նրանում կան հետևյալ թեգերը․
Հիմնական թեգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը և պարտադիր կարգով պետք է ընդունվեն դասակարգմանը համապատասխան TIFF ֆորմատն իրացնող բոլոր արտադրանքների կողմից։
Կոդ | Hex | Անուն | Նկարագրություն |
---|---|---|---|
254 | 0x00FE | NewSubfileType | Այս ֆայլում պահպանվող տվյալների տիպ։ Այս նշումը SubfileType նշման փոխարինողն է և շատ օգտակար է, երբ մեկ TIFF ֆայլում պահվում են մի քանի պատկերներ։ |
255 | 0x00FF | SubfileType | Այս ֆայլում պահպանվող տվյալների տիպ (հին)։ |
256 | 0x0100 | ImageWidth | Պատկերում սյուների քանակ։ |
257 | 0x0101 | ImageLength | Պատկերում տողերի քանակ։ |
258 | 0x0102 | BitsPerSample | Բաղադրիչում բիթերի քանակը։ Այս նշումը յուրաքանչյուր բաղադրիչում ենթադրում է բթերի տարբեր թիվ (չնայած շատ դեպքերում յան նույնն է)։ Օրինակ՝ Например, RGB-ի համար կարող է լինել 8 բոլոր բաղադրիչների համար՝ կարմիր, կանաչ և կապույտ, կամ 8,8,8 բաղադրիչներից յուրաքանչյուրի համար։ |
259 | 0x0103 | Compression | Խտացման կիրառվող տեսք։ |
262 | 0x0106 | PhotometricInterpretation | Կիրառվող գունային մոդել։ |
263 | 0x0107 | Threshholding | Սև-սպիտակ պատկերների համար մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման տեսքը։ |
264 | 0x0108 | CellWidth | Մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի սյուների քանակը։ |
265 | 0x0109 | CellHeight | Մոխրագույնից սև ու սպիտակ վերափոխման մատրիցայի տողերի քանակը։ |
266 | 0x010A | FillOrder | Բայթում բիթերի տրամաբանական կարգը։ |
270 | 0x010E | ImageDescription | Պատկերի նկարագրություն։ |
271 | 0x010F | Make | Պատկերը պատրաստողը։ |
272 | 0x0110 | Model | Մոդելը կամ սերիական համարը։ |
273 | 0x0111 | StripOffsets | Պատկերի յուրաքանչյուր շերտի համար տեղափոխությունը բայթերում։ |
274 | 0x0112 | Orientation | Պատկերի կողմնորոշումը (դիրքը)։ |
277 | 0x0115 | SamplesPerPixel | Փիքսելի վրա բաղադրիչների քանակը։ |
278 | 0x0116 | RowsPerStrip | Շերտի վրա տողերի քանակը։ |
279 | 0x0117 | StripByteCounts | Խտացումից հետո շերտ բայթերի քանակը։ |
280 | 0x0118 | MinSampleValue | Բաղադրիչի օգտագործած նվազագույն նշանակությունը։ |
281 | 0x0119 | MaxSampleValue | Բաղադրիչի օգտագործած առավելագույն նշանակությունը։ |
282 | 0x011A | XResolution | ResolutionUnit տողում փիքսելների քանակը։ |
283 | 0x011B | YResolution | ResolutionUnit սյունում փիքսելների քանակը։ |
284 | 0x011C | PlanarConfiguration | Յուրաքանչյուր փիքսելի բաղադրիչների պահպանման մեթոդ։ |
288 | 0x0120 | FreeOffsets | Չօգտագործվող բայթերի տողում բայթերի տեղափոխում։ |
289 | 0x0121 | FreeByteCounts | Չօգտագործված բայթերի տողում բայթերի քանակը։ |
290 | 0x0122 | GrayResponseUnit | GrayResponseCurve-ում պահպանվող տվյալների թույլտվություն։ |
291 | 0x0123 | GrayResponseCurve | Մոխրագույնի խտության մեծություն։ |
296 | 0x0128 | ResolutionUnit | XResolution և YResolution-ում պահպանվող տվյալների թույլտվություն։ |
305 | 0x0131 | Software | Ծրագրային արտադրանքի անունը և տարբերակը։ |
306 | 0x0132 | DateTime | Պատկերի ստեղծման ամսաթիվ և ժամանակ։ |
315 | 0x013B | HostComputer | Պատկերի ստեղծման ժամանակ օգտագործված համակարգիչը և օպերացիոն համակարգը։ |
316 | 0x013C | Artist | Պատկերն ստեղծողի անուն։ |
320 | 0x0140 | ColorMap | Գույների գունակազմություն օգտագործող պատկերի գունային աղյուսակ։ |
338 | 0x0152 | ExtraSamples | Լրացուցիչ բաղադրիչների նկարագրություն։ |
33432 | 0x8298 | Copyright | Պահվող նկարի սեփականության իրավունք ունեցողի անունը։ |
Ընդլայնված թեգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը, բայց ի տարբերություն հիմնական թեգերի, նրանց ընդունումը պարտադիր չէ։
Հատուկ թեգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ թեգերն ի սկզբանե որոշված էին Adobe-ի կողմից։ Դրանք նախատեսված են ծրագրային ապահովման արտադրողների հատուկ տիպի տվյալները TIFF-ում պահելու համար և պետք է գրանցված լինեն Adobe ֆիմայի կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Parsons G., Rafferty J., Zilles S. Tag Image File Format (TIFF) - image/tiff, Tag Image File Format (TIFF) - image/tiff MIME Sub-type Registration: MIME Sub-type Registration — IETF, 1998. — 8 p. — doi:10.17487/RFC2302
- ↑ 2,0 2,1 Parsons G., Rafferty J. Tag Image File Format (TIFF) - image/tiff, Tag Image File Format (TIFF) - image/tiff MIME Sub-type Registration: MIME Sub-type Registration — IETF, 2002. — 8 p. — doi:10.17487/RFC3302
- ↑ https://www.itu.int/itudoc/itu-t/com16/tiff-fx/docs/tiff6.pdf
- ↑ 4,0 4,1 «TIFF Revision 6.0» (PDF). Adobe Systems. 3 июня 1992. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 31 мая 2012-ին.
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «TIFF» հոդվածին։ |
|