Jump to content

Ogg

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ogg
Изображение логотипа
Ընդլայնում.ogg, .ogv, .oga, .ogx, .spx և .opus
MIMEaudio/ogg[1], video/ogg[1] և application/ogg[2][3][1]
ՄշակողՔրիստոֆեր Մոնթգոմերի և Xiph.Org Foundation?
Ֆորմատի տեսակֆայլի ֆորմատ, մեդիայի պարունակիչ և մուլտիմեդիա քոնթեյներ
Կայքxiph.org/ogg/(անգլ.)
 Ogg format Վիքիպահեստում

Ogg - մուլտիմեդիա կոնտեյների ֆորմատի բաց ստանդարտ է։ Հանդիսանում է Xiph.Org հիմնադրամի մուլտիմեդիա կոդեկների համար հիմնական նիշքային և հոսքային ֆորմատ, ինչպես նաև այդ ֆորմատի և նրա համար կոդեկների մշակմամբ զբաղվող նախագծի անվանում։ Ինչպես Xiph.Org-ի հովանավորությամբ մշակվող բոլոր տեխնոլոգիաները, Ogg ֆորմատը արտոնագրային կամ լիցենզային սահմանափակումներ չունեցող, բաց և ազատ ստանդարտ է։

Մետատվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս գոյություն չունի Ogg կոնտեյներին միացման համար մետատվյալների պաշտոնական ստանդարտ։ Xiph.Org հիմնադրամը դիտարկում է մի քանի տարբերակ.

  • RDF ֆորմատում դուբլինյան միջուկ,
  • XML-ընտանիք (ներառյալ RDF, CMML և XMP),
  • XML- MusicBrainz մետատվյալներ,
  • Ogg Skeleton

Մինչ մետատվյալների ընդհանուր ֆորմատի ընդունումը կիրառվում են կոդեկի մետատվյալները։ Ծրագրային ապահովման մեջ լայն ընդունում ունեն Vorbis կոդեկի մետատվյալները (մեկնաբանություններ), միևնույն ժամանակ Theora-ի և FLAC-ի մեկնաբանություններն ընդունվում են շատ սահմանափակ հավելվածներում։

Ogg-ն միայն կոնտեյներ է։ Ձայնը կամ վիդեոն սեղմվում են կոդեկներով, իսկ մշակման արդյունքը պահպանվում է նմանատիպ կոնտեյներում։ Ogg կոնտեյներները կարող են պահել մի քանի կոդեկներով կոդավորված հոսքերը։ Օրինակ, ձայնով և վիդեոյով նիշքը կարող է պարունակել կոդավորված ձայնային և վիդեոկոդեկներով տվյալներ։

Ogg կոնտեյներում կարելի է պահպանել տարբեր ֆորմատների ձայն և տեսանյութ (MPEG-4, Dirac, MP3), բայց սովորաբար Ogg-ն օգտագործվում է հետևյալների հետ.

  • Ձայնային կոդեկներ.
    • կորուստներով`
      • Opus (նախկինում Harmony) կոդավորման ցածր հապաղումով (2,5 նվ-ից մինչև 60 մվ, կարգավորվում է) և ձայնային տվյալների բարձր խտացումով,
      • Speex- ցածր բիթրեյթով (~8—32 (կբիթ/վ)/խողովակ) խոսքային ազդանշանի սեղմման համար
      • Vorbis- միջին և բարձր բիթրեյթով (~16—500 (կբիթ/վ)/խողովակ) ձայնի սեղմման համար
    • առանց կորուստների`
      • FLAC- բարձր որակի վերարտադրում պահանջող ձայնային արխիվների և այլ ձայնային տվյալների մշակման համար
  • Տեքստային կոդեկներ.
    • Writ - վերնագրերը և ուղեկցվող տեքստերը նիշքերում ներառման համար նախատեսված տեքստայի կոդեկ,
    • CMML - ֆորմատավորման վերնագրերի, մետատվյալների համաժամանակացման (սինխրոնիզացիայի) համար տեքստային/կիրառական կոդեկ։
  • Տեսակոդեկներ.
    • Theora - MPEG-4 տեսակոդեկների (օրինակ` DivX կամ Xvid, RealVideo կամ Windows Media Video) մրցակիցն է, ստեղծված On2 Technologies ֆիրմայի կողմից` VP3 հիման վրա,
    • Tarkin - փորձարարական կոդեկ է, որը կիրառում է ընդհատվող վեյվլետ վերափոխում երեք չափելության մեջ` լայնություն. բարձրություն և ժամանակ,
    • Dirac - փորձարարական կոդեկ է։ Նոր կոդեկի հիման վրա մշակել է BBC-ն` Համացանցով տեսանյութի փոխանցման համար։ Շրյոդինգերի նախագիծը վերամշակում է C - ով գրված, Դիրակի կոդեկն իրացնող տանելի գրադարաններ։ Այն թույլ է տալիս նաև պահպանել Ogg կոնտեյների ներսում Դիրակի խտացրած տվյալները։
    • OggUVS - չսեղմված վիդեոյի պահպանման համար կոդեկի սևագիր տարբերակ։
  • Ուղեկցվող տեքստեր.
    • Annodex - CSIRO (անգլ.՝ Commonwealth Scientific and Industrial Research Organisation) մշակած ազատ և բաց ստանդարտների հավաքածու, նախատեսված ցանցով տարածվող մուլտիմեդիայի նկարագրման և ինդեքսավորման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ogg» հոդվածին։