RealMedia
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
RealMedia | |
---|---|
Ընդլայնում | .rm և .rv |
MIME | application/vnd.rn-realmedia |
Ֆորմատի տեսակ | ֆայլի ֆորմատ և մուլտիմեդիա քոնթեյներ |
RealMedia-ն «RealNetworks Products and Services» ֆիրմային պատկանող հոսքային հաղորդման և մեդիաֆայլերի ֆորմատի վրա ոչ ազատ ստանդարտ է։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]RealMedia նիշքերը սովորաբար ունեն *.RM, *.RAM կամ *.RMVB ընդլայնումները։ Այս ֆորմատով երաժշտություն և վիդեո կարելի է հանդիպել Համացանցում կամ արևմտյան կաբելային ալիքներում։ Սմարթֆոնների և բջջային հեռախոսների միջավայրում այս ստանդարտն ընդունում են Nokia և Sony Ericsson սարքերը։
RealMedia-ից այլ ֆորմատներ վերակոդավորման համար գոյություն ունեն շատ ծրագրեր, բայց ամենից հայտնիներն են Adobe Premiere, Quicktime PRO, Real HELIX Producer, RealProducer Plus:
Հիմնական առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գոյություն ունեցող հեռարձակման բոլոր ստանդարտներից RealMedia-ն` սկսած 6-րդ տարբերակից, երկար ժամանակ միակն էր, որ թույլ էր տալիս իրականացնել http սերվերի վրա գտնվող նիշքերի ժամանակային առանցքով կամայական «վերափաթաթում»։ Դրանով էր պայմանավորված էժան և անվճար հոսթինգներում RealMedia նիշքերի օգտագործողների ակտիվորեն տեղադրումը։ Հեռարձակման այլ ֆորմատների, հատկապես Flash Player-ի զարգացման չափով, ինչպես նաև հոսթինգի ներկայացրած ծառայությունների զարգացման չափով, այս առավելությունը դադարեց գործել։
- Պատկերի ընդունելի որակը և խոսքի ընթեռնելիությունը տեսահոսքի գերցածր բիթրեյթի դեպքում։ Ելքային նիշքի փոքր չափն առաջին հերթին կապի խողովակով դրա հեռարձակման համար անհրաժեշտ ցածր թրաֆիկն է (որոշակի ժամանակահատվածում համակարգչային ցանցով փոխանցվող ինֆորմացիայի ծավալ), այդ պատճառով, RealMedia-ն բավականին երկար մնաց որպես դե-ֆակտո ստանդարտ։ Նույն բիթրեյթով պատկերի և ձայնի զգալիորեն լավ որակ ապահովող h.264 և AAC կոդեկների ի հայտ գալը RealMedia-ին դարձրեց ոչ այժմեական։
- Ցածր բիթրեյթով հոսքի վերարտադրման համար անհրաժեշտ պրոցեսորային ցածր հզորություն։
- Հին նիշքերի և հոսքերի 100% -ոց համատեղելություն նվագարկիչի նոր տարբերակների հետ։
- Ցուցադրման հուսքում տեքստային ինֆորմացիայի, ինտերակտիվ տարրերի ավելացման հնարավորություն։ RealMedia հոսքի վաղ տարբերակների ֆունկցիոնալությունը նշանակալիորեն գերազանցում էր մրցակիցներին և թեորիապես թույլ էր տալիս ստեղծել ոչ պակաս զարգացած միջերեսով նախագծեր, քան ներկայիս Flash-ը (8+ տարբերակներ)։
Հիմնական թերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատկերի ցածր որակ, անգամ Divx-ի հնացած տարբերակների համեմատ։
- RealPlayer նվագարկիչը տեղադրման և հաջորդող ամեն գործարկման ժամանակ ինքնաբեռնումում շատ «աղբ» է գրանցում։
- Շատ լեզուների համար նվագարկիչի տեղայնացման բացակայություն։
- DirectShow-ի միջերեսով աշխատելու ունակ պաշտոնական կոդեկի բացակայություն։ Նախորդ թերության հետ միասին դառնում է քիչ ընդունելի ամբողջովին բազմալեզու կայքերում։
- Երկար ժամանակ գոյություն չուներ նվագարկիչի տարբերակ Յունիքս/Լինուքսի համար։ Ներկայումս գոյություն ունեցող տարբերակներն ըստ բազմաթիվ օգտվողների լիարժեք ֆունկցիոնալություն չունեն։
- Ֆորմատի փակ լինելը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт
- Real Alternative codec на free-codecs.com
- О включении RealMedia формата в веб-страницы
|