Պետրո Բիբա
Պետրո Բիբա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1913 |
Ծննդավայր | Նովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 22, 2002 (88 տարեկան) |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ և հրատարակիչ |
Անդամակցություն | Ուկրաինայի գրողների ազգային միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Պետրո Բիբա Վիքիքաղվածքում |
Պետրո Նիկիտովիչ Բիբա (ուկրաիներեն՝ Петро́ Мики́тович Бі́́ба, հուլիսի 1, 1913, Նովոմիրգորոդ, Ելիսավետգրադսկի գավառ, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 22, 2002), ուկրաինացի բանաստեղծ, լրագրող, հրատարակիչ։ Ուկրաինայի գրողների միության անդամ (1948), Ուկրաինական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետրո Բիբան ծնվել է 1913 թվականին Նովոմիրգորոդ քաղաքում՝ ծառայողի ընտանիքում։ Բանաստեղծություններ սկսել է տպագրել դպրոցական տարիքից։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է թերթերի խմբագրություններում, տպագրվել է մանկական «Більшовиченята», «Червоні квіти» ամսագրերում։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է սերժանտ, հրամանատարի օգնական, հանդես է եկել 212-րդ հրաձգային դիվիզիայում։ Մասնակցել է Շեպետովկայի, Չերկասիի, Կրեմենչուգի մարտերին։ 1941 թվականի սեպտեմբերին վիրավորվել է Խմելնիկի մոտ։ Բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ, եղել Հարավային Կովկասի ճակատում։ 1942 թվականի հոկտեմբերին կրկին վիրավորվել է։
Հետպատերազմյան շրջանում խմբագրել է «Вогні Придніпров'я» ալմանախը։ 1950 թվականին ավարտել է Նիկոպոլի մանկավարժական ինստիտուտը։ 1950-ական թվականներին եղել է Դնեպրի «Зоря» շրջանային թերթի պատասխանատու քարտուղար։ 1962-1975 թվականներին եղել է «Культура і життя» («Մշակույթ և կյանք») թերթի գլխավոր խմբագիրը։ 1948 թվականին լույս է տեսել Բիբայի բանաստեղծությունների առաջին «Եղբայրություն» գրքույկը[1]։
1964 թվականին Մոսկվայում ռուսերեն լույս է տեսել նրա «Կռունկները արևի ներքո» բանաստեղծությունների գիրքը[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եղբայրություն», 1948
- «Великий почин» («Մեծ նախաձեռնություն»), 1951
- «З любов'ю» («Սիրով»), 1956
- «Слухаю серце» («Լսում եմ սրտիս»), 1958
- «А ми - навколо Сонця», 1961
- «Струм», 1967
- «Вись» («Բարձունք»), 1970
- «Час» («Ժամանակ»), 1973
- «Краплини теплого дощу», 1980
- «Година зоряна - життя», 1982
- «З вершини літа», 1986
- «Цвіт багряний», 1988
- «Грані», 1998
- «Будем жить», 2001
Պետրո Բիբայի բանաստեղծություններից թարգմանվել են ադրբեջաներեն, բելառուսերեն, բուլղարերեն, հայերեն, ռուսերեն, չեխերեն։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի հայրենի քաղաք Նովոմիրգորոդի փողոցներից մեկը 2015 թվականին անվանվել է նրա անունով։
Պետրո Բիբան հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծառերը; Կայարան Այրում; Աղբյուրը։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 69-70։ Թարգմ.՝ Ալեք Խաչունց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В память о выдающемся журналисте в Никополе открыта мемориальная доска | «Никополь Онлайн»». www.nikopol-online.info (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 68։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Петро Біба
- Магнітне поле життєлюба. Петро Біба: яким він був у житті? Արխիվացված 2017-03-27 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրո Բիբա» հոդվածին։ |
|
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 22 մահեր
- 2002 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Ուկրաինացի լրագրողներ
- Հրատարակիչներ
- Ուկրաինայի գրողների միության անդամներ