Jump to content

Վլադիմիր Պոլյակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պոլյակով
 
Կրթություն՝ Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 5, 1931(1931-03-05)
Վախճանի օր հունիսի 16, 2002(2002-06-16) (71 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Վլադիմիր Պոլյակով (ռուս.՝ Влади́мир Порфи́рьевич Поляко́в, մարտի 5, 1931(1931-03-05) - հունիսի 16, 2002(2002-06-16), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը։ 1956 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տնտեսական գիտությունների թեկնածու։

  • 1956-1961 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1961-1965 թվականներին Սիրիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական։
  • 1965 թվականից մինչև 1967 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1967 թվականից մինչև 1971 թվականը Միացյալ Արաբական Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1972 թվականի փետրվարի 11-ից մինչև ապրիլի 4-ը Սուդանում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 1972 թվականի հուլիսի 26-ից մինչև 1974 թվականի ապրիլի 4-ը Յեմենում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 1974 թվականի ապրիլի 4-ից մինչև 1983 թվականի սեպտեմբերի 27-ը Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 1983 թվականից մինչև 1990 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների վարչության բաժանմունքի պետ, վարիչ։
  • 1984 թվականից մինչև 1990 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
  • 1990 թվականի օգոստոսի 7-ից մինչև 1995 թվականի հուլիսի 4-ը Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 1995 թվականից մինչև 1996 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ գործերի դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների դեսպանորդ։

Դիվանագիտական աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Արտակարգ և լիազոր դեսպան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]