Ցզյանսու
Ցզյանսու չինարեն՝ 江苏省 | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Նանկին |
Ամենաբարձր կետ | Mounts Yuntai? |
Օրենսդրական մարմին | Jiangsu Provincial People's Congress?[1] |
Քարտուղար | Լուո Ժիչուն |
Նահանգապետ | Շի Թայֆեն |
ՀՆԱ | 7,191 տրիլիոն յուան |
Հիմնական լեզու | Չինարեն |
Բնակչություն (2012) | 79 200 000 (5-րդ տեղ) |
Խտություն | 770 |
Ազգային կազմ | Հան՝ 99,6% Շե՝ 0,2% |
Տարածք | 102 600 (25-րդ տեղ) |
Սահմանակցում է | Շանդուն, Անհոյ, Չժեցզյան և Շանհայ |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | Ցզյանսու |
ISO 3166-2 կոդ | CN-JS |
jiangsu.gov.cn | |
Ցզյանսու (չինարեն՝ 江苏省), նահանգ Արևելյան Չինաստանում, Յանցզի գետի ստորին հոսանքի շրջանում, ողողվում է Արևելա–Չինական և Դեղին ծովերի ջրերով։ Տարածությունը 100 հազար կմ2 է, բնակչությունը կազմում է 79,2 մլն (2012[2])։ Երկրի ամենախիտ բնակեցված նահանգն է։ Վարչական կենտրոնը՝ Նանկին։ Գտնվում է Չինական մեծ հարթավայրի հարավ–արևելյան մասում։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները հյուսիսում 600-900 մմ են, հարավում՝ մինչև 1200 մմ։ Ցզյանսու ՉԺՀ ինդուստրիալ–ագրարային զարգացած տնտեսական շրջաններից է, տալիս է երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 6%–ը։ Արդյունահանվում է ածուխ, երկաթի հանքանյութ, ապատիտ, կաոլին, աղ։ Զարգացած է տնայնագործությունը և գեղարվեստական արհեստագործությունը (ճենապակե և հնդկեղեգե իրեր)։ Մշակվում է տարածքի մոտ 60%–ը։ Գետերի ռեժիմը կարգավորելու և ոռոգման նպատակով ստեղծված է հիդրոտեխնիկական համալիր, այդ թվում՝ ոռոգիչ համակարգ։ Մշակում են բրինձ, ընդավորներ, ցորեն, գարի, եգիպտացորեն, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Երկրի բամբակագործական և շերամապահական գլխավոր շրջաններից է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ National Database of Laws and Regulations — 2021.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |