Jump to content

Կիրիլ Աֆանասև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Աֆանասև
Ծնվել էհունվարի 22 (փետրվարի 4), 1909
Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 29, 2002(2002-03-29)[1] (93 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանGolovinskoye Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունճարտարապետ, արվեստագետ, համալսարանի դասախոս և քաղաքաշինարար
Հաստատություն(ներ)Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Գործունեության ոլորտճարտարապետություն[2], արվեստագիտություն[2] և spatial planning?[2]
Ալմա մատերՎխուտեին (1930)
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1][2]

Կիրիլ Աֆանասև (ռուս.՝ Кири́лл Афана́сьев, հունվարի 22 (փետրվարի 4), 1909, Լոմոնոսով, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 29, 2002(2002-03-29)[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ճարտարապետ, պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Աֆանասևը ծնվել է Օրանիենբաում քաղաքում՝ ցարական բանակի սպայի ընտանիքում։ 1918 թվականից նա ապրել է Մոսկվայում։

1930 թվականին ավարտել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը (Ա. Վեսնինի արհեստանոց), եղել է Ժամանակակից ճարտարապետների միավորման անդամ։ Ուսումնառության հետ համատեղ և ուսումն ավարտելուց հետո աշխատել է Մ. Գինզբուրգի ճարտարապետական արվեստանոցում։ 1932 թվականին տեղափոխվել է Մոսկվայի խորհրդի Ի. Ժոլտովսկու 1-ին ճարտարապետական ստուդիան։

1934-38 թվականներին ըստ Կ. Աֆանասևի նախագծի և վերահսկողությամբ կառուցվել է 10 հարկանի բնակելի շենք «Գեոդեզիա» գործարանի համար, որն այդ ժամանակ ամենամեծ շինությունն էր Զամոսկվորեչեում։ Նույն 1930-ական թվականներին Կ. Աֆանասևը կառուցել է Յարոսլավլի մանկավարժական ինստիտուտի շենքը, տաղավարները Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի տաղավարները (մասնավորապես՝ թիվ 31 «Երկրաբանություն» տաղավարը (նախկինում՝ «Կտավատի և այլ պտղաբուծական մշակաբույսեր»), և իրականացրել է Կասպիյսկ նոր քաղաքի նախագծումը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա աշխատել է գերմանացիներից ազատագրված քաղաքների կենսական գործառույթների ապահովման ուղղությամբ (Կրասնոդար, Նովոռոսիյսկ, Տուապսե և այլն)։

Պատերազմից հետո աշխատել է ԽՍՀՄ շինարարության և ճարտարապետության ակադեմիայի պատմության և տեսության ինստիտուտում, զբաղվել է քաղաքային կենտրոնների վերակառուցմամբ, որոնցից էին Ստալինգրադը, Սոֆիան (Բուլղարիա), Կոստրոման, Լուգանսկը։ Դիզայնի հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական (1935 թվականից` Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր` 1954 թվականից) և գիտական գործունեությամբ։ 1955 թվականին դարձել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր անդամ։

2001 թվականին նրան շնորհվել է Մոսկվայի ճարտարապետների միության «Ոսկե հատում» մրցանակ։

Մահացել է 2002 թվականին, թաղված է Մոսկվայի Գոլովինսկու գերեզմանատանը[3]։

1938 թվականից մինչև իր մահը Կ. Աֆանասեևն ապրում էր Պյատնիցկայա փողոցում իր կառուցած տանը։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակել է մի շարք հոդվածներ, մենագրություններ և գրքեր` ճարտարապետության տեսության և պատմության մասին։

  • Построение архитектурной формы древнерусскими зодчими. М., 1961.
  • Ideen — Projekte — Bauten: Sowjetische Architektur 1917/32. Dresden, 1973.
  • А. В. Щусев. М., 1978.
  • О соразмерности в архитектурных ансамблях Армении (Санаин, Ахпат, Гошаванк). Ереван, 1978.
  • Дзвели Шуамта. Тбилиси, 1983.
  • Опыт пропорционального анализа. М., 1998.
  • Рождение метрополии. Москва 1930—1955. Антология. М., 2005 (в соавт.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]